Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.01.15/2(276)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ընդունման ամսաթիվ
22.12.2006
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 25-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «զ» ենթակետերով` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Որոշման 1-ին հավելվածի 36-րդ կետում՝

ա) հանել «և դատական վիճակագրության» բառերը.

բ) ուժը կորցրած ճանաչել «գ» ենթակետը:

2. Որոշման 1-ին հավելվածը լրացնել 36.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«36.1 Դատական պրակտիկայի ամփոփման վարչությունը Դատական պրակտիկայի ամփոփման վարչության դատական վիճակագրության բաժնի միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) իրականացնում է ՀՀ դատական վիճակագրության վարումը և ամփոփումը.

բ) կազմում է ՀՀ դատարաններում քաղաքացիական և քրեական գործերի քննության վիճակագրական վերլուծական տեսություն.

գ) քննարկում է քաղաքացիների և այլ անձանց դիմումները՝ կապված դատական վիճակագրության տվյալների հետ.

դ) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ»:

3. Որոշման 1-ին հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Միջազգային համագործակցության, արարողակարգի և տեղեկատվության վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) նախապատրաստում է դատական համակարգի, Դեպարտամենտի արտաքին կապերին վերաբերող ծրագրային փաստաթղթեր.

բ) կազմակերպում է աշխատանքը միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.

գ) համակարգում է արտաքին ոլորտին վերաբերող, ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված աշխատանքները.

դ) ապահովում է օտարերկրյա դատական մարմինների և պաշտոնատար անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ դատական իշխանության համագործակցությունը.

ե) հավաքում, մշակում և վերլուծում է օտարերկրյա պետություններում իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն և դրա հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

զ) պատրաստում է անհրաժեշտ տեղեկատվություն դատական իշխանության ներկայացուցիչների, դատական ծառայողների արտասահմանյան այցերի, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին.

է) ապահովում է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչությունն արտաքին հարաբերություններում և կազմակերպում է ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների արտասահմանյան այցերի հետ կապված աշխատանքները.

ը) ամփոփում է դատական համակարգի ներկայացուցիչների միջազգային հանդիպումների և այցերի արդյունքները, ներկայացնում առաջարկություններ.

թ) կազմակերպում է արարողակարգային միջոցառումները.

ժ) լուսաբանում է դատարանների և Դեպարտամենտի գործունեությունը.

ժա) դատարանների և Դեպարտամենտի գործունեության վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.

ժբ) ապահովում է դատարանների և դատական ծառայողների կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.

ժգ) կազմակերպում է դատարանների և Դեպարտամենտի ներկայացուցիչների մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ինչպես նաև լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ.

ժդ) կազմում է լրատվության միջոցների, այդ թվում` հայաստանյան մամուլի ամենօրյա տեսություն, ինչպես նաև ինտերնետի միջոցով ուսումնասիրում օտարերկրյա թերթերի ու գործակալությունների նյութերը, դրանց հիման վրա պատրաստում ամենօրյա տեսություններ.

ժե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ»:

4. Ուժը կորցրած ճանաչել Որոշման 1-ին հավելվածի 38-րդ կետը:

5. Որոշման 1-ին հավելվածի 41-րդ կետում «վարչությունը» բառից հետո լրացնել «Ֆինանսաբյուջետային վարչության» բառերը:

6. Որոշման 1-ին հավելվածի 42-րդ կետում «վերլուծության» բառը փոխարինել «ֆինանսական» բառով:

7. Որոշման 1-ին հավելվածի 48-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

8. Որոշման 1-ին հավելվածի 50-րդ կետում «բաժինը» բառը փոխարինել «ծառայությունը» բառով:

9. Որոշման 2-րդ հավելվածի I և II բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«I. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վարչություններ`

ա) Դատական պրակտիկայի ամփոփման վարչություն.

բ) Կազմակերպական վարչություն.

գ) Միջազգային համագործակցության, արարողակարգի և տեղեկատվության վարչություն.

գ) Ֆինանսաբյուջետային վարչություն.

դ) Ներքին աուդիտի վարչություն.

ե) Տնտեսական շահագործման վարչություն:

2. Կադրերի բաժին:

3. Համակարգչային ծառայություն:

4. ՀՀ դատարանների արխիվ:

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Արդարադատության խորհրդի աշխատակազմ.

2. Դատական դպրոց.

3. ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմ.

4. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի աշխատակազմ.

5. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի աշխատակազմ.

6. ՀՀ տնտեսական դատարանի աշխատակազմ.

7. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

8. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

9. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

10. Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

11. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

12. Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

13. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

14. Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

15. Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

16. Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

17. Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

18. Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

19. Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

20. Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

21. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

22. Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ.

23. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմ»:

Հ. Մանուկյան

22 դեկտեմբերի, 2006 թ.
ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան