«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2006 թվականի N 1645-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և տեղեկատվական հասարակության ձևավորմանն ուղղված ժնևյան գործողությունների ծրագրից բխող ազգային հայեցակարգի նախագծի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
|
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
|
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ |
|
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
|
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
|
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական |
|
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար (համաձայնությամբ): |
2. Սույն որոշման 1-ին կետում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների թեկնածությունները:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը մշակել տեղեկատվական հասարակության ձևավորմանն ուղղված ժնևյան գործողությունների ծրագրից բխող ազգային հայեցակարգի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 21 |