«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2006 թվականի N 1662-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 726-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, 2005 թվականի հունիսի 13-ին Պեկին քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր և հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին» համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Միացյալ Արաբական Էմիրությունների և Լիբանանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին առանց մրցույթի վարձակալության իրավունքով հողամասեր տրամադրելու մասին» N 726-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշման վերնագիրը «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության» բառերից հետո լրացնել «դիվանագիտական ներկայացուցչությանն անհատույց օգտագործման իրավունքով,» բառերով.
բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում անհատույց օգտագործման իրավունքով, 70 տարի ժամկետով 2.5 հեկտար մակերես ունեցող հողամասը տրամադրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, առանց մրցույթի վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով 0.7 հեկտար` Միացյալ Արաբական Էմիրություններին, 0,15 հեկտար` Լիբանանի Հանրապետությանը՝ այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման նպատակով»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 29 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|