«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2003 թվականի N 192-Ն
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքահարկի հաշվարկման և գույքահարկ վճարողների հաշվառման գործառույթների փոխանցումն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 10-րդ, 14-րդ, 15-րդ և 23-րդ հոդվածների ու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 57-րդ և 67-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ գույքահարկի հաշվարկման հայտերի համաձայնեցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի հաշվարկման հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվելու ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքահարկի հաշվարկման գործառույթների փոխանցման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում նշված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի հաշվարկման հայտերը ներկայացվելու համար սահմանված ժամկետների առաջին ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնել տվյալ համայնքների անվանական ցանկը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հետ համատեղ քննարկել և մինչև 2003 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման համար գույքահարկի ելակետային ցուցանիշների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով սույն որոշմամբ հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքահարկի հաշվարկման գործառույթների փոխանցման գործընթացը.
բ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու նպատակով մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 300 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ մշակել և մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել՝ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկությունները ներկայացնելու կարգերը.
բ) մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառման կարգը:
(4-րդ կետը փոփ. 25.09.03 N 1251-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել՝
ա) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան տեղեկությունները ներկայացնելու կարգը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
բ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածին համապատասխան բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները՝ 2003 թվականի մարտի առաջին տասնօրյակում:
6. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ մինչև 2003 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակված՝ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածին համապատասխան հասարակական և արտադրական նշանակության շինությունների ցանկերը՝ օգտագործման նպատակային նշանակությանը համապատասխան:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը:
8. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության շինությունների ցանկի վերաբերյալ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ
1. Սույն կարգով, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան՝ կանոնակարգվում է 2003 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (այսուհետ՝ տեղական ինքնակառավարման մարմին) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ (այսուհետ՝ հարկային մարմին) գույքահարկի հաշվարկման հայտերի (այսուհետ՝ հայտ) համաձայնեցման գործընթացը:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտը հարկային մարմին ներկայացվելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ ընդունում է որոշում հայտը ներկայացնելու մասին:
3. Համայնքի ղեկավարը հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին համայնքի ավագանու որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան մարզպետին (Երևանում՝ Երևանի քաղաքապետին):
4. Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու կողմից որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում՝ 2 օրինակից լրացված հայտը (N 1 ձևը կցվում է) և ավագանու որոշման պատճենը ներկայացնում է հարկային մարմնի համաձայնեցմանը:
5. Հայտն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հարկային մարմնի պետի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից նշագրված և ծածկագրված հայտի մեկ օրինակը վերադարձվում է համայնքի ղեկավարին, իսկ երկրորդ օրինակն ուղարկվում համապատասխան հարկային տեսչություն (տեսչություններ)՝ գույքահարկի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն ապահովելու նպատակով:
6. Հայտի ստացումից հետո 5-օրյա ժամկետում համապատասխան հարկային տեսչության պետի հրամանով տեսչության հարկ վճարողների սպասարկման և հաշվառման բաժինների աշխատողներից կազմվում է աշխատանքային խումբ՝ հայտ ներկայացրած տեղական ինքնակառավարման մարմնին գույքահարկի հաշվարկման համար սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրումն ապահովելու համար:
7. Հարկային տեսչությունը հայտի ստացումից հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմնին է տրամադրում՝
ա) ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման համար գույքահարկ վճարողների՝ հարկային ծառայության տեղեկատվական ավտոմատացված համակարգում «Օրակլ» համակարգչային ծրագրով կազմված և անձնական հաշվի քարտերում ներառված տեղեկատվությունը, ինչպես նաև գույքահարկ վճարողների և գույքահարկով հարկվող օբյեկտների մասին տեղեկություններ ներկայացրած մարմիններից ստացված ելակետային տվյալները, որոնք անցկացվում են մագնիսական կրիչների վրա՝ 2 օրինակից: Առաջին օրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, իսկ երկրորդ օրինակը տեղադրվում է ծրարում, որը փակվելուց հետո պարտադիր կնքվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի ու համապատասխան հարկային տեսչության կնիքներով և ի պահ է հանձնվում հարկային տեսչությանը.
բ) կազմակերպությունների գույքահարկի մասին տեղեկությունները (N 2 ձևը կցվում է):
Սույն կետում նշված տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի տեխնիկական միջոցների հաշվին (մագնիսական կրիչներ, թուղթ, լազերային տպիչներ և այլն):
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունների տրամադրման դեպքում կազմվում է տեղեկատվական տվյալների հանձնման-ընդունման ակտ, որը հաստատում են համապատասխան հարկային տեսչության (տեսչությունների) պետը (պետերը) և համայնքի ղեկավարը:
9. Սույն կարգով սահմանված տեղեկությունների տրամադրումից հետո հարկային տեսչությունը (տեսչությունները) հայտ ներկայացրած Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմնի գծով՝ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկ չի իրականացնում:
|
Մ. Թոփուզյան |
|
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ
NN |
Գույքահարկի հաշվարկման հայտ ներկայացնող համայնքները |
Գույքահարկի հաշվարկման հայտ ներկայացնելու ժամկետները |
1. |
Երևանի թաղային համայնքներ | 2003 թվականի 1-ին կիսամյակ |
2. |
Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներ | 2003 թվականի 2-րդ կիսամյակ |
3. |
Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներ | 2004 թվականի 1-ին կիսամյակ |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Կատարողները |
Ժամկետները |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Գույքահարկի հաշվարկման համար տեխնիկական միջոցների (համակարգչային տեխնիկա կամ անձնական հաշվի քարտեր կամ հաշվառման այլ ձև) ապահովում |
ՀՀ համապատասխան տեղական ինքնակառա-վարման մարմին |
մինչև հարկային մարմին գույքահարկի հաշվարկման հայտը ներկայացնելը |
2. |
Գույքահարկի հաշվարկն ավտոմատացված եղանակով կատարելու դեպքում համակարգչային համապատասխան ծրագրի ձեռքբերում, դրա ներդրում, շահագործման և սպասարկման հարակից աշխատանքների կազմակերպում |
ՀՀ համապատասխան տեղական ինքնակառա-վարման մարմին |
մինչև հարկային մարմին գույքահարկի հաշվարկման հայտը ներկայացնելը |
3. |
Գույքահարկի հաշվարկման աշխատանքներն իրականացնող՝ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան ստորաբաժանման ձևավորում |
ՀՀ համապատասխան տեղական ինքնակառա-վարման մարմին |
մինչև հարկային մարմին գույքահարկի հաշվարկման հայտը ներկայացնելը |
4. |
Գույքահարկի հաշվարկման աշխատանքներն իրականացնող աշխատողների համար մեթոդական սեմինարի կազմակերպում |
հարկային մարմին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
մինչև հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումը՝ հա-մայնքի ղեկավարի առաջարկությամբ |
5. |
Շինությունների համար գույքահարկ վճարողների և նրանց շինությունների տվյալների ճշտում՝ համադրման, համեմատման միջոցով |
ՀՀ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին |
հարկային մարմնի կողմից տեղեկա-տվական տվյալների տրամադրումից հետո երկամսյա ժամկետում |
6. |
Փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարողների և նրանց փոխադրամիջոցների ցանկի ճշտում |
ՀՀ համապատասխան տեղական ինքնակառա-վարման մարմին |
հարկային մարմնի կողմից տեղեկա-տվական տվյալների տրամադրումից հետո մեկամսյա ժամկետում |
7. |
Փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարողների և նրանց փոխադրամիջոցների մասին տվյալների համադրում |
ՀՀ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին |
հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից հետո երկամսյա ժամկետում |
8. |
Գույքահարկի գանձման կազմակերպում |
ՀՀ համապատասխան տեղական ինքնակառա-վարման մարմին |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան |
9. |
Ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի համար անհրաժեշտ տեղեկա-տվության տրամադրում համայնքին |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատաս-խան տարածքային ստորաբաժանում |
ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում |
10. |
Կազմակերպությունների շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի մասին տեղեկատվության տրամադրում համայնքին |
համապատասխան հարկային տեսչություն |
ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետ-ներում |
11. |
Համայնքի կողմից ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկի իրականացում |
ՀՀ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին |
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան |
12. |
Համայնքի կողմից փոխադրամիջոցների տեխնիկական զննությունն իրականացնող մարմիններին փոխադրամիջոցների գծով ֆիզիկական անձանց հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքի տրամադրում |
ՀՀ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին |
փոխադրամիջոցի տեխնիկական զննություն իրականացնելիս |
13. |
Ֆիզիկական անձանց շինությունների գույքահարկի հաշվարկների հիման վրա ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման ծանուցագրերի տրամադրում |
ՀՀ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին | «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում |
14. |
Համայնքի կողմից համապատասխան հարկային տեսչությանը կազմակեր-պությունների գույքահարկի վճարումների մասին տեղեկությունների տրամադրում |
ՀՀ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին |
ՀՀ կառավարության սահմանած կարգով և ժամկետներում |
|
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Հ Ա Յ Տ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ Սույնով տեղեկացնում եմ, որ ՀՀ _____________________ մարզի (Երևան քաղաքի) ___________ համայնքը պատրաստ է իրականացնել գույքահարկի հաշվարկման աշխատանքները և, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192-Ն որոշման, Ձեր համաձայնեցմանն եմ ներկայացնում գույքահարկի հաշվարկման հայտը: __ _______ 200__թ. Կ. Տ. |
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության ___________________ _____________ համայնքի գույքահարկ (մարզի (Երևան քաղաքի) անվանումը) (համայնքի անվանումը) վճարող կազմակերպությունների գույքահարկի մասին __ _______ 200__թ. դրությամբ |
(հազ. դրամ)
NN
|
ՀՎՀՀ
|
Գույքահարկ վճարողի
|
Գույքահարկ
|
Հեռախոսա-
|
Շինությունը
|
Հաշվարկված
|
Ընթացիկ
|
Ապառքը |
Տուգանքը
|
Տույժերը
| ||
365 |
365 |
365 օրվա | ||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Տարածքային հարկային տեսչության պետ __________________ __________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) _____ __________________200 թ. Կ. Տ. |