Գլխավոր տեղեկություն
Համար
N 1852-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.17/15(314) Հոդ.60
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2006 թվականի N 1852-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումները սահմանելու մասին» N 2148-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետով սահմանված ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ցանկի «Ավագ խմբի պաշտոններ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
Ավագ խմբի պաշտոններ  
Բաժնի պետի տեղակալ

Ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր
վարչությունների, ինքնուրույն վարչությունների,
ինքնուրույն բաժինների կազմում բաժանմունքի պետ,
ինչպես նաև Երևան քաղաքի և մարզային վարչության
կազմում բաժանմունքի պետ, տարածքային, գծային
բաժանմունքի պետ, գնդի կազմում գումարտակի
հրամանատար, առանձին գումարտակի
հրամանատարի տեղակալ
Բաժանմունքի պետ
ոստիկանության
փոխգնդապետ
ոստիկանության
փոխգնդապետ






ոստիկանության մայոր
»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 28
Երևան