Գլխավոր տեղեկություն
Համար
N 1938-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.07/14(538) Հոդ.298
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2006 թվականի N 1938-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`

 

հազար հեկտար, որից` ոռոգվող`

 

Հայաստանի Հանրապետության տարածքը

2974.3

207.1

 

այդ թվում`

1.1. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը` ըստ նպատակային նշանակության`


ա) գյուղատնտեսական նշանակության հողեր 2129.6 153.9
որից`    
վարելահող 452.9 126.2
բազմամյա տնկարկ 27.3 26.2
խոտհարք 127.5 1.5
արոտ 1125.0 -
այլ հողեր 396.9 -
բ)  բնակավայրերի հողեր 150.5 52.7
որից`    
տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր 89.1

50.7

գ) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր 28.1 -
դ)  էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր 11.9 -
ե) հատուկ պահպանվող տարածքների հողեր 220.6 -
զ) հատուկ նշանակության հողեր 31.6 -
է) անտառային հողեր 373.0 0.5
ը) ջրային հողեր 28.3 -
թ) պահուստային հողեր 0.7 -
1.2. հողային ֆոնդը` ըստ սեփականության սուբյեկտների`
ա) քաղաքացիների 523.4 177.1
բ) իրավաբանական անձանց 8.5 0.3
գ) համայնքային 1072.6 26.8
դ) պետական 1369.7 2.9
ե) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց 0.1 -:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում տեղի ունեցող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և  այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` հողերի ընթացիկ հաշվառումն  իրականացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 14
Երևան