«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2007 թվականի N 136-Ա
«ՏԵԽՆԻԿԱ ՊԼՅՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 26-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 909-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Տեխնիկա Պլյուս» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Ե. Քոչարի 5) տալ ոչ պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզիա:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել «Տեխնիկա Պլյուս» փակ բաժնետիրական ընկերությանը ոչ պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզիայի հատկացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. փետրվարի 10 |