Գլխավոր տեղեկություն
Համար
N 942-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.13/63(518) Հոդ.1296
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2006 թվականի N 942-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի 1-ին փուլի` Հայաստանի Հանրապետության 2008-2010 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը և աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության 2008-2010 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման ժամանակահատվածում:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մինչև 2007 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի 2-րդ փուլի` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

5. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմիններում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներգրավված մասնագետների աջակցությամբ, 2007 թվականի ընթացքում իրականացվելու են ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ:

6. Սույն որոշման N 2 հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` 2007 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքին նպաստելու նպատակով ապահովել այդ մարմինների համապատասխան աշխատողների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներգրավված մասնագետների հետ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 4
Երևան

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2006 թ.
դեկտեմբերի 4-ի N 942-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ 1-ԻՆ ՓՈՒԼԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN ը/կ

Կատարողները

Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները

Փաստաթղթերն ստացող
մարմինները

Աշխատանքների և
միջոցառումների
կատարման
սահմանային
ժամկետները

1

2

3

4

5

 

1-ԻՆ ՓՈՒԼ

ՀՀ 2008-2010ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՄԺԾԾ) ՄՇԱԿՈՒՄԸ

 

 

1.

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման
աշխատանքները
համակարգող մշտապես
գործող խումբ

մինչև 2006
թվականի
դեկտեմբերի 4-ը

2.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները
համակարգող
մշտապես գործող
խումբ

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների քննարկում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2006
թվականի
դեկտեմբերի 5-ը

3.

ՄԺԾԾ մշակման
մշտապես գործող
բարձրագույն
խորհուրդ

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների մասին ստացված առաջարկությունների վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև 2006
թվականի
դեկտեմբերի 9-ը

4.

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

2008-2010 թթ. միջնաժամկետ ծախսերի
ծրագրերի նախագծի կազմման մեթոդական
ցուցումների մշակում և տրամադրում

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2006
թվականի
դեկտեմբերի 12-ը

5.

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

2008-2010 թթ. միջնաժամկետ ծախսերի
ծրագրերի նախագծի հիմքում դրվող
բյուջետային մուտքերի կանխատեսումների
կազմման մեթոդական ցուցումների մշակում
և տրամադրում

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2006
թվականի
դեկտեմբերի 12-ը

6.

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

անհրաժեշտության դեպքում ՀՀ 2008-2010 թթ.
ՄԺԾԾ մշակման համար լրացուցիչ
տեղեկատվության ցանկի կազմում և
տրամադրում

ՀՀ առևտրի և
տնտեսական զարգացման
նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն
ՀՀ ազգային
վիճակագրական
ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն
առընթեր մաքսային
պետական կոմիտե
ՀՀ կառավարությանն
առընթեր
ՀՀ ոստիկանություն

մինչև 2006
թվականի
դեկտեմբերի 16-ը

7.

Տվյալ ոլորտի
աշխատանքների
համակարգման համար
պատասխանատու ՀՀ
պետական կառավարման
հանրապետական
մարմիններ (այսուհետ`
գլխադասային
մարմիններ)

ոլորտի 2008-2010 թթ. միջնաժամկետ ծախսերի
ծրագրերի քաղաքականության հարցերի շուրջ
տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող
պետական կառավարման (այդ թվում` նաև
ՀՀ տարածքային կառավարման) մարմինների
հետ`
ա) քննարկումների ժամանակացույցի և
գլխադասային չհանդիսացող պետական
կառավարման մարմինների կողմից իրականացվելիք
ծրագրերի գծով ՀՀ 2008-2010 թթ. պետական
բյուջեների միջոցների հաշվին կատարվելիք
ծախսերի ֆինանսավորման նախնական
չափաքանակների՝ այդ մարմինների հետ
քննարկման կարգի սահմանում և դրա մասին
այդ մարմիններին տեղեկացում,
բ) քննարկումների անցկացում

տվյալ ոլորտում
գլխադասային
չհանդիսացող
ՀՀ պետական
կառավարման
մարմիններ

մինչև 2006
թվականի
դեկտեմբերի 16-ը




մինչև 2006
թվականի
դեկտեմբերի 28-ը

8.

Տվյալ ոլորտում
գլխադասային
չհանդիսացող ՀՀ
պետական
կառավարման
մարմիններ

տվյալ ոլորտում 2008-2010 թթ. միջնաժամկետ
ծախսերի ծրագրերի քաղաքականության հարցերի
շուրջ գլխադասային մարմինների կողմից
կազմակերպվող քննարկումներին
մասնակցություն

 

մինչև 2006
թվականի
դեկտեմբերի 28-ը
(ըստ գլխադասային
մարմինների
սահմանած
ժամանակացույցի)

9.

Գլխադասային
մարմիններ չունեցող
առանձին ոլորտներում
ծրագրեր իրականացնող
ՀՀ պետական
կառավարման
մարմիններ

տվյալ ոլորտում 2008-2010թթ. միջնաժամկետ ծախսերի
ծրագրերի հայտերի (քաղաքականության և ներառյալ
դրանով պայմանավորված ՀՀ 2008-2010թթ. պետական
բյուջեների ծախսերի նկարագրությունը) մշակում և
ներկայացում (յուրաքանչյուրն իրեն վերաբերող մասով)

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

մինչև 2007
թվականի
փետրվարի 1-ը

10.

Գլխադասային
մարմիններ

իրենց ոլորտի 2008-2010թթ. միջնաժամկետ ծախսերի
ծրագրերի հայտերի (քաղաքականության վերաբերյալ
փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ
2008-2010թթ. պետական բյուջեների ծախսերի գծով
առաջարկությունները` ինչպես ամփոփ, այնպես էլ նաև
ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող
մարմինների գծով) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

մինչև 2007
թվականի
փետրվարի 6-ը

11.

ՀՀ պետական
կառավարման
մարմիններ

2008-20010թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի
նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի
կանխատեսումների ներկայացում

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

մինչև 2007
թվականի
փետրվարի 16-ը

12.

ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային
պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն
առընթեր մաքսային
պետական կոմիտե

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների
հավաքագրումն ապահովող միջոցառումների
2008-2010 թթ. ծրագրի նախագծի մշակում,
գնահատում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

մինչև 2007
թվականի
փետրվարի 16-ը

13.

ՀՀ կենտրոնական
բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2007-2009թթ. գործունեության
արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք
ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` շահույթի
բաշխման) կանխատեսումների մշակում և մանրամասն
հիմնավորումներով ներկայացում

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

մինչև 2007
թվականի
փետրվարի 16-ը

14.

ՀՀ առևտրի և
տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ 2008-2010թթ. միջնաժամկետ ծախսերի
ծրագրերի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության
տրամադրում` ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության կողմից տրված ցանկի

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

ըստ ՀՀ ֆինանսների
և էկոնոմիկայի
նախարարության
կողմից տրված
ցանկում նշված
պարբերակա-
նության

15.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների
2008-2010 թթ. ծրագրի նախագծի քննարկում` ՀՀ
կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր
մաքսային պետական կոմիտեի հետ

 

մինչև 2007
թվականի
փետրվարի 26-ը

16.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

գլխադասային մարմինների և գլխադասային
մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր
իրականացնող պետական կառավարման մարմինների հետ`
2008-2010թթ. միջնաժամկետ քաղաքականության
փաստաթղթերը քննարկելու համար հանդիպումների
անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2007
թվականի
մարտի 3-ը

17.

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

պետական կառավարման մարմինների մշակած
միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերից
յուրաքանչյուրի առնչությամբ եզրակացության
նախապատրաստում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման
աշխատանքները
համակարգող
մշտապես
գործող խումբ

մինչև 2007
թվականի
մարտի 13-ը

18.

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

մակրոտնտեսական և հարկաբյուջետային
կանխատեսումների մեջ տեղ գտած
փոփոխությունների նկարագրության, ինչպես
նաև յուրաքանչյուր գլխադասային մարմնի և
գլխադասային մարմիններ չունեցող առանձին
ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական
կառավարման մարմնի գծով համապատասխան
ոլորտներում ծախսերի ֆինանսավորման
2008-2010թթ. կողմնորոշիչ չափաքանակների
վերաբերյալ առաջարկությունների մշակում և
ներկայացում

ՄԺԾԾ մշակման
աշխատանքները
համակարգող մշտապես
գործող խումբ

մինչև 2007
թվականի
մարտի 6-ը

19.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող
մշտապես գործող
խումբ

համապատասխան ոլորտներում ծախսերի
ֆինանսավորման 2008-2010թթ. կողմնորոշիչ
չափաքանակների վերաբերյալ քննարկումներ
անցկացնելու նպատակով համապատասխան
պետական կառավարման մարմինների հետ
հանդիպումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2007
թվականի
մարտի 6-ը

20.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես
գործող խումբ

ընդհանուր ծախսերում փոփոխություններ
կատարելու (անհրաժեշտության դեպքում),
ինչպես նաև յուրաքանչյուր գլխադասային
մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող
առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող
պետական կառավարման մարմնի գծով
համապատասխան ոլորտներում ծախսերի
ֆինանսավորման 2008-2010թթ. կողմնորոշիչ
չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների
ներկայացում

ՄԺԾԾ մշակման
մշտապես գործող
բարձրագույն խորհուրդ

մինչև 2007
թվականի
մարտի 13-ը

21.

ՄԺԾԾ մշակման մշտապես
գործող բարձրագույն
խորհուրդ

ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և
գլխադասային մարմիններ չունեցող առանձին
ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական
կառավարման մարմնի` համապատասխան ոլորտների
ծախսերի ֆինանսավորման 2008-2010թթ. կողմնորոշիչ
չափաքանակների վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև 2007
թվականի
մարտի 21-ը

22.

ՀՀ կառավարության
աշխատակազմ

2008-2010թթ. չափաքանակների վերաբերյալ
միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման
մշտապես գործող բարձրագույն խորհրդի
որոշումների մասին տեղեկացում

ՀՀ պետական
կառավարման
մարմիններ

մինչև 2007
թվականի
մարտի 23-ը

23.

ՀՀ պետական
կառավարման
մարմիններ

համապատասխան ոլորտներում ծախսերի
ֆինանսավորման 2008-2010 թթ. կողմնորոշիչ
չափաքանակների վերաբերյալ համապատասխան
պետական կառավարման մարմինների հետ ՀՀ
վարչապետի մոտ քննարկումների անցկացում
(ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2007
թվականի
մարտի 30-ը

24.

Տվյալ ոլորտում
գլխադասային
չհանդիսացող ՀՀ
պետական
կառավարման
մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտային
միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծերի
մշակում և ներկայացում

տվյալ ոլորտում
գլխադասային
մարմիններ

մինչև 2007
թվականի
ապրիլի 4-ը

25.

Գլխադասային մարմիններ
չունեցող առանձին ոլորտներում
ծրագրեր իրականացնող ՀՀ
պետական կառավարման
մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտի 2008-2010 թթ.
միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծերի
(ծախսային ռազմավարության) մշակում և
ներկայացում

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

մինչև 2007
թվականի
ապրիլի 4-ը

26.

Տվյալ ոլորտում
գլխադասային
մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտի 2008-2010 թթ.
ՄԺԾԾ նախագծերի (ծախսային ռազմավարության),
ներառյալ համապատասխան ոլորտներում գլխադասային
չհանդիսացող պետական կառավարման մարմինների
ծախսերի 2008-2010թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ
չափաքանակների մասին առաջարկությունների մշակում
և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2007
թվականի
ապրիլի 14-ը

27.

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

ՀՀ 2008-2010 թթ. պետական միջնաժամկետ
ծախսերի ծրագրի նախագծի վերջնական
տարբերակի կազմում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման
աշխատանքները
համակարգող մշտապես
գործող խումբ

մինչև 2007
թվականի
ապրիլի 28-ը

28.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող
մշտապես գործող
խումբ

ՀՀ 2008-2010թթ. պետական միջնաժամկետ
ծախսերի ծրագրի նախագծի վերջնական
տարբերակի ներկայացում

ՄԺԾԾ մշակման
մշտապես գործող
բարձրագույն
խորհուրդ

մինչև 2007
թվականի
մայիսի 5-ը

29.

ՄԺԾԾ մշակման
մշտապես գործող բարձրագույն
խորհուրդ

ՀՀ 2008-2010 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի
ծրագրի նախագծի վերջնական տարբերակի
վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև 2007
թվականի
մայիսի 12-ը

30.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն

միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման
մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումներին
համապատասխան ՀՀ 2008-2010 թթ. պետական
միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի
ճշգրտում (ըստ անհրաժեշտության) և ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև 2007
թվականի
մայիսի 15-ը

31.

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ 2008-2010 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի ներկայացում

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2007
թվականի
հուլիսի 1-ը

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2006 թ.
դեկտեմբերի 4-ի N 942-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

ՀՀ Տավուշի մարզպետարան

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան