Գլխավոր տեղեկություն
Համար
N 1308-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.12.2006-30.04.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.11/52(507) Հոդ.1070
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.2009

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2006 թվականի N 1308-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊՈԱԿ-ՆԵՐԻՆ» ԵՎ «ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊՈԱԿ-ՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տարեցների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» և «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» ծրագրերի շրջանակներում փաստացի խնամվողների թվաքանակից ելնելով տուն-ինտերնատների համար նախատեսված խնամվողների թվաքանակի և դրանց խնամքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերահաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 23
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 31-ի N 1308-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊՈԱԿ-ՆԵՐԻՆ» ԵՎ «ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊՈԱԿ-ՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) ենթակայությանը հանձնված տարեցների և երեխաների տուն-ինտերնատներում (այսուհետ` տուն-ինտերնատ) խնամվողների փաստացի թվաքանակից ելնելով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տարեցների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» և «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) շրջանակներում տուն-ինտերնատների համար նախատեսված խնամվողների թվաքանակի և դրանց խնամքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերահաշվարկման հարցերը:

2. Տուն-ինտերնատում խնամվողների ժամանակավոր բացակայությունների դեպքում (բացառությամբ խնամվողների հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքերը), նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից պակաս է վճարում միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր» ծախսային հոդվածով նախատեսված գումարը:

3. Տուն-ինտերնատի համար նախատեսված խնամվողների թվաքանակը մինչև 20 տոկոս պակաս լինելու դեպքում` նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից պակաս է վճարում միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր», «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» և «Այլ ծախսեր» ծախսային հոդվածներով նախատեսված գումարները:

4. Տուն-ինտերնատի համար նախատեսված խնամվողների թվաքանակը 20 և ավելի տոկոս թերակատարվելու դեպքում՝ նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից վճարում է միայն «Աշխատավարձ» և «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ» ծախսային հոդվածներով նախատեսված գումարները:

5. Տուն-ինտերնատի համար նախատեսված խնամվողների փաստացի թվաքանակը նախատեսվածից մինչև 20 տոկոս ավելի լինելու դեպքում նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից պակաս է վճարում միայն «Գույքի և սարքավորումների ձեռքբերում», «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ», «Տրանսպորտային ծառայությունների վճար», «Կապի ծառայությունների վճար», «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» և «Այլ կոմունալ ծախսեր» ծախսային հոդվածներով նախատեսված գումարները:

(5-րդ կետը լրաց. 16.11.06 N 1621-Ն)

6. Տուն-ինտերնատի համար նախատեսված խնամվողների փաստացի թվաքանակը նախատեսվածից 20 և ավելի տոկոս ավելի լինելու դեպքում նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից պակաս է վճարում միայն «Գույքի և սարքավորումների ձեռքբերում», «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ», «Քաղաքային հեռախոսների աբոնենտային վճարի կատարման ծախսեր» և «Այլ կոմունալ ծախսեր» ծախսային հոդվածներով նախատեսված գումարները:

(6-րդ կետը լրաց. 16.11.06 N 1621-Ն)

(հավելվածը լրաց. 16.11.06 N 1621-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան