«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2003 թվականի N 641-Ն
ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Սեփականության իրավունքով հարկատուներին պատկանող՝ գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ ներկայացնելու կարգի մասին» N 556 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
|
Կ Ա Ր Գ
ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ գույքահարկ վճարողներ) գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները գույքի նշված տեսակների պետական գրանցում (հաշվառում) իրականացնող լիազոր մարմինների կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ (այսուհետ՝ տեղական ինքնակառավարման մարմիններ) և համապատասխան հարկային տեսչություններ ներկայացվելու կարգը:
Գույքահարկ վճարողներին հաշվառող՝ տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացվող, ֆիզիկական անձանց վերաբերող՝ սույն կարգով սահմանված տեղեկություններն այդ համայնքների տարածքն սպասարկող համապատասխան հարկային տեսչություններ չեն ներկայացվում:
1.1. Ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները սույն կարգի 2.3-րդ կետին համապատասխան ներկայացվող N 5 (ամփոփ ցուցակ), N 6 և N 7 (տեղեկություններ) հավելվածներում ներառվում են 2006 թվականի հունվարի 1-ից սկսած:
(1.1. կետը լրաց. 02.12.04 N 1852-Ն)
2. Գույքահարկ վճարողներին հաշվառող՝ տեղական ինքնակառավարման մարմիններ և համապատասխան հարկային տեսչություններ գույքահարկի հաշվարկման նպատակով տեղեկություններ են ներկայացնում՝
2.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները՝
ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետությունում տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ տվյալ համայնքի տարածքում կամ հարկային տեսչության կողմից սպասարկվող համապատասխան տարածքում հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն N 1 հավելվածի,
բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն N 2 հավելվածի.
2.2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողություն) համապատասխան տարածքային մարմինները՝
ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը՝ տվյալ համայնքի տարածքում կամ հարկային տեսչության կողմից սպասարկվող համապատասխան տարածքում տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված (գրանցված) և հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն N 3 հավելվածի,
բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն N 4 հավելվածի.
2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմինները՝
ա) մինչև գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում նշված՝ հարկվող օբյեկտ համարվող, տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված շենքերի և շինությունների ամփոփ ցուցակները՝ համաձայն N 5 հավելվածի,
բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված շենքերի և շինությունների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն N 6 հավելվածի,
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում սեփականության իրավունքով գրանցված (այդ թվում՝ օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված՝ դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած), ավարտվածության աստիճանի հարկայնության և գործառական նշանակության փոփոխություններ կրած, ինչպես նաև սեփականության իրավունքը դադարեցված (այդ թվում՝ պետության կամ համայնքի կարիքների համար վերցված, ի օգուտ պետության բռնագրավված և այլն), բաժանված, միավորված, քանդված կամ վերացված շենքերի և շինությունների վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն N 7 հավելվածի,
դ) գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների գնահատությունների ամփոփ հաշվարկը տրամադրում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հաստատված ձևով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմինները համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինությունների վերաբերյալ տեղեկությունները (համաձայն հավելվածների) տրամադրում են տվյալ տարածքն սպասարկող հարկային տեսչությանը:
4. Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների և շինությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ըստ առանձին հարկ վճարողների՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների:
5. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
200.... թվականի հուլիսի 1-ի դրությամբ ............................................. համայնքում հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների վերաբերյալ
NN ը/կ |
Սեփականատիրոջ՝ | Տրանսպորտային միջոցների՝ | ||||||
ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության անվանումը | ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակերպության գտնվելու վայրը | մակնիշը | պետական համարանիշը | թողարկման տարեթիվը | քաշող շարժիչների գումարային հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ) | նստատեղերի թիվը | հաշվառման (գրանցման) ամսաթիվը | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
ՀՀ կառավարությանն առընթեր _______________ ______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
1. Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 1 թիվը։
2. Մոտոցիկլետների համար 8-րդ սյունակում լրացվում է 2 թիվը։
3. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 3 թիվը։
4. Բեռնատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 4 թիվը:
(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն)
|
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
200.... թվականի ........................ամսվա ընթացքում .................................... համայնքում հաշվառված (գրանցված) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ
NN ը/կ |
Նախկին սեփականատիրոջ՝ | Նոր սեփականատիրոջ՝ | Տրանսպորտային միջոցի՝ | |||||||
ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակեր-պության անվանումը | ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակեր-պության գտնվելու վայրը | փոխադրամիջոցը հաշվառումից (գրանցումից) հանելու ամսաթիվը | ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակեր-պության անվանումը | հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակեր-պության գտնվելու վայրը | փոխադրամիջոցի հաշվառման (գրանցման) ամսաթիվը |
մակնիշը և պետական համարանիշը | թողարկման տարին | քաշող շարժիչների գումարային հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ) | նստա-տեղերի թիվը | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
ՀՀ կառավարությանն առընթեր _______________ ______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
1. Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 11-րդ սյունակում լրացվում է 1 թիվը։
2. Մոտոցիկլետների համար 11-րդ սյունակում լրացվում է 2 թիվը։
3. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 11-րդ սյունակում լրացվում է 3 թիվը։
4. Բեռնատար ավտոմեքենաների համար 11-րդ սյունակում լրացվում է 4 թիվը։
(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն)
|
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
200.... թվականի հուլիսի 1-ի դրությամբ .................................... համայնքում հաշվառված (գրանցված) և հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ
NN ը/կ |
Սեփականատիրոջ՝ | Ջրային փոխադրամիջոցի՝ | |||
ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության անվանումը | ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակերպության գտնվելու վայրը | մակնիշը | քաշող շարժիչների գումարային հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ) |
հաշվառման (գրանցման) ամսաթիվը | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Հայլեռտեխհսկողության տարածքային մարմնի ղեկավար |
(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն)
|
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
200.... թվականի ……..……… ամսվա ընթացքում ...........…......... մարզի ……............... համայնքում հաշվառված (գրանցված) ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ
NN ը/կ |
Նախկին սեփականատիրոջ՝ | Նոր սեփականատիրոջ՝ | Ջրային փոխադրամիջոցի՝ | |||||
ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակեր- պության անվանումը |
ֆիզիկական |
ջրային |
ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակեր- պության անվանումը |
ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակեր- պության գտնվելու վայրը |
ջրային փոխադրամիջոցի հաշվառման (գրանցման) ամսաթիվը |
մակնիշը | քաշող շարժիչների գումարային հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ) | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
Հայլեռտեխհսկողության տարածքային մարմնի ղեկավար |
(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն)
Հավելված N 5 |
Ձև
Ա Մ Փ Ո Փ Ց ՈՒ Ց Ա Կ
200.... թվականի հուլիսի 1-ի դրությամբ ................. մարզի ................... համայնքի վարչական սահմաններում գտնվող, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում նշված՝ հարկվող օբյեկտ համարվող, տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված շենքերի և շինությունների վերաբերյալ
NN ը/կ |
Սեփականատիրոջ՝ | Շենքերի և շինութունների՝ | Այլ նշումներ | |||||||
ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը, սոցիալական ապահովության քարտի համարը, կազմակեր- պության անվանումը |
հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակեր- պության գտնվելու վայրը |
կադաստրային արժեքը (հազ. դրամ) |
գտնվելու վայրը (հասցեն) | նպատակային նշանակությունը | գործառական նշանակությունը | սեփակա- նության ձևը |
շենքի, շինության ծածկագիրը | իրավունքների պետական գրանց- ման ամսաթիվը | ||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
1. 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում է գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ (այդ թվում՝ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված, դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շենքերի և շինությունների սեփականատերերի) տվյալները։
2. 5-րդ սյունակում տեղեկությունները լրացվում են կանոնակարգված՝ ըստ փողոցների, շենքերի ու շինությունների համարակալման աճող հերթականության։
3. 6-րդ սյունակում տեղեկությունները լրացվում են կանոնակարգված՝ ըստ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների։
4. 8-րդ սյունակում ընդհանուր սեփականության դեպքում յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար հերթական տողերով լրացվում են 2-րդ և 3-րդ սյունակները, իսկ 11-րդ սյունակում՝
- ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գրվում են «ընդհանուր համատեղ» բառերը,
- ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը։
5. ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շենքերի և շինությունների դեպքում 11-րդ սյունակում գրվում են ավարտվածության աստիճանի վերաբերյալ «մինչև 50%», «50-80%» կամ «80% և ավելի» բառերը, իսկ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված, դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած շենքերի, շինությունների դեպքում՝ «ճանաչված» բառը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ................................................................ տարածքային մարմնի ղեկավար _______________ ______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) ________ ___________ 200__ թ. |
(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն)
|
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
200.... թվականի .......................... ամսվա ընթացքում ................. մարզի ................... համայնքի վարչական սահմաններում գտնվող, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում նշված՝ հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ
NN ը/կ |
Նախկին սեփականատիրոջ` | Նոր սեփականատիրոջ՝ | Շենքերի և շինությունների՝ | Իրավունք- ների պետական գրանցման ամսաթիվը |
Այլ նշումներ | |||||||
ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը, սոցիալական ապահովության քարտի համարը, կազմակեր- պության անվանումը |
հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակեր- պության գտնվելու վայրը |
ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը, սոցիալական ապահովության քարտի համարը, կազմակեր- պության անվանումը |
հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակեր- պության գտնվելու վայրը |
կադաստ- րային արժեքը (հազ. դրամ) |
գտնվելու վայրը (հասցեն) | նպատա- կային նշանակու- թյունը |
գործառական նշանակու- թյունը |
սեփակա-նության ձևը | շենքի, շինության ծածկագիրը | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
1. 8-րդ սյունակում տեղեկությունները լրացվում են կանոնակարգված՝ ըստ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների։
2. 10-րդ սյունակում, ընդհանուր սեփականության դեպքում, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար հերթական տողերով լրացվում են 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ սյունակները, իսկ 13-րդ սյունակում՝
- ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գրվում են «ընդհանուր համատեղ» բառերը,
- ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը։
3. ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շենքերի և շինությունների դեպքում 13-րդ սյունակում ավարտվածության աստիճանի վերաբերյալ գրվում են «մինչև 50%», «50-80%» կամ «80% և ավելի» բառերը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ................................................................ տարածքային մարմնի ղեկավար __________________ _____________________ ________ ___________ 200__ թ. |
(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն)
|
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
200.... թվականի ...................................... ամսվա ընթացքում ................. մարզի ................... համայնքի վարչական սահմաններում սեփականության իրավունքով գրանցված (այդ թվում՝ օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված՝ դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած), ավարտվածության աստիճանի, հարկայնության և գործառական նշանակության փոփոխություններ կրած, ինչպես նաև սեփականության իրավունքը դադարեցված (այդ թվում՝ պետության կամ համայնքի կարիքների համար վերցված, ի օգուտ պետության բռնագրավված և այլն), բաժանված, միավորված, քանդված կամ վերացված շենքերի և շինությունների վերաբերյալ
NN ը/կ |
Սեփականատիրոջ՝ | Շենքերի և շինութունների՝ | Այլ նշումներ | |||||||
ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը, սոցիալական ապահովության քարտի համարը, կազմակեր- պության անվանումը |
հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակեր- պության գտնվելու վայրը |
կադաստրային արժեքը (հազ. դրամ) |
գտնվելու վայրը (հասցեն) | նպատակային նշանակությունը | սեփակա- նության ձևը |
գործառական նշանակությունը | գրանցման (հաշվառման) ծածկագիրը | իրավունքների պետական գրանցման ամսաթիվը | ||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
1. 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքի կամ շինության սեփականատիրոջ (այդ թվում՝ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված, դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած շենքերի և շինությունների սեփականատերերի) տվյալները։
2. 6-րդ սյունակում տեղեկությունները լրացվում են կանոնակարգված՝ ըստ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների։
3. 7-րդ սյունակում ընդհանուր սեփականության դեպքում յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար հերթական տողերով լրացվում են 2-րդ և 3-րդ սյունակները, իսկ 11-րդ սյունակում՝
- ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գրվում են «ընդհանուր համատեղ» բառերը,
- ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը։
4. 11-րդ սյունակում՝
ա) ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շենքերի և շինությունների դեպքում ավարտվածության աստիճանի վերաբերյալ գրվում են «մինչև 50%», «50-80%» կամ «80% և ավելի» բառերը.
բ) «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված, դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած շենքերի, շինությունների դեպքում գրվում է «ճանաչված» բառը.
գ) շենքերի և շինությունների ավարտվածության աստիճանի, հարկայնության և գործառական նշանակության փոփոխությունների դեպքում գրվում է «փոփոխություն» բառը.
դ) սեփականության իրավունքը դադարեցված (պետության կամ համայնքի կարիքների համար վերցված, ի օգուտ պետության բռնագրավված և այլն), բաժանված, միավորված, քանդված կամ վերացված շենքերի ու շինությունների դեպքում գրվում է «դադարեցված» բառը:
Ընդ որում, «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում 10-րդ սյունակում որպես ժամկետ լրացվում է տեղեկությունների ներկայացման ամսվան հաջորդող ամսվա 1-ը։
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ................................................................ տարածքային մարմնի ղեկավար __________________ _____________________ Կ.Տ. _______ ___________ 200__ թ. |
(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.04.2017, N 388-Ն | 01.09.2017, N 641-Ն | |
17.07.2014, N 732-Ն | 31.07.2014, N 641-Ն | |
16.02.2012, N 147-Ն | 10.03.2012, N 641-Ն | |
23.07.2009, N 839-Ն | 06.08.2009, N 641-Ն | |
22.12.2005, N 2240-Ն | 28.01.2006, N 641-Ն | |
02.12.2004, N 1852-Ն | 30.12.2004, N 641-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|