Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.04.01/7(93) Հոդ.84
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607053

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 20-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 20-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`

ա) 1-ին կետի «մեկ օրինակը,» բառերը փոխարինել «երկու օրինակը, տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը» բառերով, իսկ «կնիքը՝ ԿԸՀ սահմանված կարգով» բառերը` «կնիքը և դրոշմակնիքը՝ ԿԸՀ սահմանած կարգով» բառերով.

բ) 1-ին կետը «կնիքը» բառից հետո լրացնել «, դրոշմակնիքը` եթե հատկացվել է,» բառերով:

2. Որոշման թիվ 1/1 հավելվածի`

ա) «մեկ օրինակը» բառերը փոխարինել «երկու օրինակը» բառերով.

բ) «թիվ _____ կնիքը» բառերից առաջ լրացնել «մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը» բառերով, իսկ քվեատուփեր ____ հատ» բառերից առաջ` «դրոշմակնիքը (եթե հատկացվել է)» բառերով:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան