Գլխավոր տեղեկություն
Համար
N 1516-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.03.2004-23.12.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.17/31(697) Հոդ.1022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 սեպտեմբերի 2002 թվականի N 1516-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ», «զ» ենթակետերը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված կարգի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների նախագծերը:

3.1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության, անասնաբուժության և գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման ու գրանցման գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը` համաձայն NN 4 և 5 հավելվածների.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անտառի կառավարման գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը` համաձայն NN 6 և 7 հավելվածների:

(3.1 կոտը լրաց. 29.01.04 N 96-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. սեպտեմբերի 19
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը ու այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները ու հիմնարկները:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) ագրոպարենային ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության մշակումը և իրականացումը.

բ) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական պոտենցիալի առավելագույնս օգտագործման և դրա հիման վրա գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման աշխատանքների կազմակերպման ապահովումը.

գ) ագրոպարենային ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին աջակցությունը.

դ) Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը:

(7-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) ագրոպարենային ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող ծրագրերի մշակմանը ու իրականացմանն աջակցելը.

բ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ագրարային և պարենային ապահովության քաղաքականության ծրագրերի մշակումը և կատարման նկատմամբ վերահսկողությունը.

գ) սերմնաբուծական և տոհմային ձկնաբուծական և թռչնաբուծական տնտեսություններին աջակցելը, գյուղատնտեսական մշակաբույսերի կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, անասնահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, կարանտինային սահմանափակումների իրականացումը.

դ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում սելեկցիոն նվաճումների փորձաքննության, գրանցման, արտոնագրման, փորձարկման և իրավական պահպանության իրականացումը.

ե) օրենքով սահմանված կարգով հակամենաշնորհային քաղաքականության իրականացման միջոցառումների իրագործմանը, կոոպերացիայի զարգացմանն աջակցելը, շուկային արագ հարմարվող վերամշակող արդյունաբերության վերագործարկման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը, ոլորտում տեխնոլոգիական քաղաքականություն վարելը.

զ) սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև դրա հետ առնչվող սարքավորումների տեխնոլոգիական, անասնաբուժական, բուսասանիտարական նորմերի ապահովման նկատմամբ պետական վերահսկողությունը.

է) մարքեթինգային գործունեությանը ցուցաբերվող աջակցության միջոցով հայրենական արտադրողների շահերի պաշտպանությունը և գյուղատնտեսական մթերքի ու հումքի ներմուծման և արտահանման հաշվեկշռի բարելավումը.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը մասնակցելը և հատկացված բյուջետային միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ապահովումը.

թ) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պետական պատվերով կատարվող կապիտալ ներդրումների հաշվին շինարարական աշխատանքների իրականացումը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստմանը մասնակցելը և իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ արտադրական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջազգային ծրագրերի մշակումը և իրականացումը.

ժա) գիտատեխնիկական առաջընթացի հիմնական ուղղությունների որոշումը, համակարգի գիտահետազոտական հաստատությունների, ուսումնական հաստատությունների ու խորհրդատվական կազմակերպությունների միջոցով բնագավառի գիտության և կրթության ապահովման կազմակերպումը, գիտահետազոտական աշխատանքների պետական պատվերների ձևավորումը, խորհրդատվական ծառայությունների մատուցումը, կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման կազմակերպումը.

ժբ) բնագավառին առնչվող օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը.

ժգ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման գործընթացի նախապատրաստման աշխատանքներին մասնակցելը.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարումը.

ժե) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի մոնիտորինգի և գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման ոլորտներում տարվող պետական քաղաքականության իրականացումը, ծրագրերի կազմումը և ռազմավարության իրագործումը.

ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման սկզբունքների մշակումը և դրանց արդյունավետ օգտագործման վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

ժը) Հայաստանի Հանրապետության ամփոփ հողային հաշվեկշռի, հողերի օգտագործման սխեմաների, հողերի միավորման նախագծերի ու դրանց տեխնիկական առաջադրանքի ուսումնասիրությունն ու համաձայնեցումը.

ժթ) հանրապետության չսեփականաշնորհված տնտեսությունների հողերի մասնավորեցման գործընթացներին մասնակցելը.

ի) հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության բարձրացման և արդյունավետ օգտագործման հետ կապված մոնիտորինգի անցկացումը.

իա) հողերի մելիորատիվ վիճակի կադաստրի վարումը.

իբ) իր իրավասության սահմաններում կոլեկտրադրենաժային համակարգերի շահագործման, վերանորոգման, մաքրման աշխատանքների համակարգումը.

իգ) գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերի և ռեժիմների մշակումն ու Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

իդ) ոռոգման քաղաքականության մշակումը և դրա իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

իե) նյութատեխնիկական մատակարարումների, արտադրական ու ջրատնտեսական սպասարկումների բարեփոխման միջոցառումներին, նոր տեխնոլոգիաների և գյուղատնտեսական մեքենաների ձեռքբերման գործընթացին, բարձր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը.

իզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների տրամադրումը և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

իէ) օրենքով սահմանված կարգով ագրարային տեսչական վերահսկողության իրականացումը.

իը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը.

իթ) անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական կառավարումը.

լ) պետական անտառային կադաստրի և մոնիտորինգի վարումը, անտառային ֆոնդի պետական հաշվառումը.

լա) պետական իշխանության տեղական մարմինների հետ համաձայնեցված` անտառային ֆոնդի տեղամասերի հատկացումը ժամանակավոր օգտագործման.

լբ) անտառային ֆոնդի հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

լգ) անտառների վերարտադրությունը, դրանց արտադրողականության բարձրացումն ու խնամքը, անտառային պաշարների արդյունավետ օգտագործման կազմակերպումը.

լդ) անտառային ֆոնդի տարածքների հրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, վնասատուների և հիվանդությունների դեմ ժամանակին պայքարի կազմակերպումը.

լե) անտառօգտագործման կանոնների խախտման, անտառային ֆոնդի տարածքում անտառի օգտագործման հետ չկապված աշխատանքների, ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառամշակույթների վնասման ու ոչնչացման, անտառային օրենսդրության այլ խախտումների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը:

(8-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի առաջին տեղակալ և տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն և գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին, կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրա գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժդ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժե) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, վերջինիս բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը`

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված ոլորտներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված ոլորտներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակն ու խնդիրը նախարարության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների ու մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ:

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նալբանդյան 48:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, քարտուղարություն, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ իրականացնող ու պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի ղեկավարին.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարը օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինումը կատարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է նախարարության աշխատակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Բուսաբուծության վարչություն

Գիտության, կրթության և խորհրդատվության վարչություն

Գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

Ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչություն

Հողերի մոնիտորինգի և մելիորացիայի վարչություն

Արտաքին կապերի և մարքեթինգի վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

 

Իրավաբանական բաժին

Տնտեսական բաժին

Սպասարկումների բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Անտառի կառավարման գործակալություն

Անասնաբուծության, անասնաբուժության և գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման ու գրանցման գործակալություն

Երկրագործության պետական տեսչություն

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն

Անասնաբուժական պետական տեսչություն

Բույսերի կարանտինի պետական տեսչություն


(Կառուցվածքը լրաց. 21.11.02 N 1888-Ն, խմբ. 29.01.04 N 96-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը եվ չափը

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)

1

2

3

4

1.

Օդափոխիչ ԲԿ-1500

30

1230240

2.

Օդափոխիչ ԲԿ-2000

5

206845

3.

Սեղան` ղեկավարի համար

8

364712

4.

Սառնարան «Չինար»

5

159995

5.

Սառնարան «Սուպեր»

1

205400

6.

Սառնարան «Սվիյագա»

3

266391

7.

Սելեկտոր

1

60000

8.

Գորգ «Էրեբունի»

1

132721

9.

Գորգ 3x4

4

318528

10.

Հեռուստացույց «Ռուբին»

1

66645

11.

Հեռուստացույց «Գորիզոնտ»

1

13445

12.

Հեռուստացույց «Իվերիա»

1

56205

13.

Թուղթ ոչնչացնող մեքենա

1

204077

14.

Նիշավորող մեքենա

2

29930

15.

Բազմացման մեքենա «Քենոն Ն-8580»

1

30804

16.

Ղեկավարի սեղան

1

219600

17.

Փափուկ կահույք`
բազմոց
բազկաթոռ
սեղան` ամսագրային

1
1
2
1

219600

18.

Բազկաթոռ

1

52800

19.

Սերվեր Վիստ

2

4429000

20.

Կոնցենտրատոր 10-100

1

1081500

21.

Համակարգչի մալուխ «ԻՏՐ»

3000 մ

798300

22.

Ցանցային սալիկ

75

2146375

23.

Մարշրուտիզատոր 2509

1

1854000

24.

Ֆաքս ԿԽ-Ֆ-910

7

2163000

25.

Համակարգչի էկրան

40

103000

26.

Շարժական համակարգիչ

6

8034000

27.

Շարժական համակարգչի տպիչ սարք

7

1081500

28.

Շարժական համակարգչի պայուսակ

7

216300

29.

Պատճենահանող սարք ՖՍ-220

5

1596500

30.

Տպիչ սարք 1100

43

10510250

31.

Համակարգիչ «Պենտիում 550»

15

7394100

32.

Համակարգիչ 111-450

1

884300

33.

Համակարգիչ 2-233 (սև)

27

22359000

34.

Համակարգիչ «Պենտիում 2-333» (սպիտակ)

28

20146000

35.

Տպիչ սարք 4000

4

2987200

36.

Տպիչ սարք 1120

2

587200

37.

Տպիչ սարք 880

2

378800

38.

Պատճենահանող սարք «Քենոն ՄՐ-1125»

1

1030000

39.

Արխիվների սարք ՄՕ 3,5 640

4

811600

40.

Արխիվների սարք «Զիպ 100»

5

644000

41.

Անխափան հոսանքի սարք 1400

2

772600

42.

Անխափան հոսանքի սարք 420                      

56

6636000

43.

Ցանցային սալիկ «ՊՐՕ 100»

2

515000

44.

Տեսաներածիչ Ե-6

2

391400

45.

Արխիվների սարքեր

2

587200

46.

Մոդեմ

13

8868300

47.

Սեղան` համակարգչի 118/120

70

6068305

48.

Սեղան` համակարգչի 2002

12

1389545

49.

Բազկաթոռ` համակարգչի 2346

85

6442370

50.

Բազկաթոռ` համակարգչի 1101

6

820656

51.

Ֆայլ կաբինետ 44 ա

5

558540

52.

Ֆայլ կաբինետ 43 ա

5

430480

53.

Ֆայլ կաբինետ 42 ա

5

285459

54.

Հեռախոսի ապարատ «ԿԽ 971»

4

648000

55.

Հեռախոսի ապարատ «ԿԽ 3186»

1

97200

56.

Հեռախոսի ապարատ «ԿԽ 2355»

37

1198900

57.

Հեռախոսի ապարատ «ԿԽ 2319»

20

648000

58.

Հեռախոսի ապարատ «ԿԽ 3155»

35

1532300

59.

Հեռախոսի ապարատ «ԿԽ 5976»

1

113300

60.

Բազկաթոռ

1

305250

61.

MS Protcss

1

222000

62.

MS «Վինդոուս»

2

154500

63.

Լազերային կարդացող սարք

51

695304

64.

Կոնցենտրատոր «24x10/100»

1

746800

65.

Կոնցենտրատոր «12x10/100»

3

1390500

66.

Կոնցենտրատոր «8x100»

4

865200

67.

Տպիչ սարք 5 Լ

1

276265

68.

Դիսպետչերական հանգույց

1

55556

69.

Մոդեմ ՍՆ ԻԻՊՍ

1

68000

70.

Պատճենահանման մեքենա ԴՍ-220

1

4972245

71.

Ազդանշան

 

5830000

72.

Շուղապատում քմ

139

4420200

73.

Ջեռուցիչ ԴԴԿ

1

74843

74.

Ֆաքս ԿԽ-12400

1

120552

75.

Ծրագրային կրիչներ (կոմպ.)

1

330910

76.

Նկարահանման խցիկ «Պանասոնիկ»

1

675000

77.

Նկարահանման խցիկի պայուսակ

1

81000

78.

Մարտկոց «Պանասոնիկ»

1

18900

79.

Միկրոմիկրոֆոն

1

35600

80.

Տեսասարք «15-550»

18

1927080

81.

Տեսասարք «15-655»

1

107060

82.

Տպիչ սարք 890

1

246750

83.

Անխափան հոսանքի սարք 420

5

652310

84.

Թվային պրոյեկտոր

1

3010875

85.

Տեղեկությունների արխիվացման սարք

3

231525

86.

Զիպ սկավառակ

38

326500

87.

Տեսաներածիչ 6200

1

269000

88.

Երկաթյա պահարան

2

37393

89.

Գրամեքենա «Մոսկվա»

2

20706

90.

Հաշվիչ մեքենա «ԼԿ-44»

2

21234

91.

Համակարգիչ «Պենտիում»` տպիչի հետ

1

1226438

92.

Գրապահարան

2

110376

93.

Աթոռ` պտտվող, մեծ

1

62714

94.

Աթոռ` մետաղյա, սև

12

331128

95.

ՀՀ համաճարակային քարտեզ

1

345030

96.

Գրասեղան` մեծ

1

159000

97.

Լազերային տպիչ սարք 4050

5

4725000

98.

Ղեկավարի սեղան 220

2

870000

99.

Շարժական կլոր սեղան

2

400000

100.

Գրասեղան մեծ

3

439350

101.

Գրասեղան

1

121200

102.

Նիստերի սեղան

1

265688

103.

Ղեկավարի կաբինետ

1

769812

104.

Բազկաթոռ

1

138521

105.

Բազկաթոռ

2

955376

106.

Սկաներ Ֆ 1210

1

41672

107.

Հեռախոս «Ալկատել 4200»

2

600000

108.

Հեռախոս «Գրուֆիլ 4035»

2

70000

109.

Հեռախոս «Աուդինս-12»

32

160000

110.

Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3129»

1

5440692

111.

Մարդատար ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

1

3657500

112.

Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3102»

1

171000

113.

Մարդատար ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

1

3418870

114.

Մարդատար ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

42

94201842

115.

Մարդատար ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

1

3007114

116.

Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3110»

4

9300822

117.

Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-31»

1

3229050

118.

Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-31»

1

2946281

119.

Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3102»

2

6775000

120.

Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3110»

1

3740000

121.

Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3129»

3

7930891

122.

Մարդատար ավտոմեքենա «Հոնդա»

1

11647900

123.

Մարդատար ավտոմեքենա «ՎԱԶ-21113»

2

6153846

124.

Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-3102»

1

6660000

125.

Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-2705-242»

1

4012365

126.

Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-2705-242»

3

15267577

127.

Մարդատար ավտոմեքենա «ԳԱԶ-2705-242»

1

4034625

128.

Միկրոավտոբուս «ԳԱԶ-322132»

2

4665514

129.

Շենք-շինություն

 

40775850

 

Ընդամենը

 

410094520


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության, անասնաբուժության և գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման ու գրանցման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է հանրապետությունում անասնաբուժահակաանասնաճարակային սպասարկումներ, գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և տվյալների գրանցում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է սույն կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

3. Գործակալության լիազորությունները սահմանված են «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշմամբ:

(3-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

(4-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

(5-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

Գործակալության կրճատ անվանումն է` ՀՀ ԱԳԿԳԳ:

(6-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության անասնաբուծության և անասնաբուժության ոլորտներում պետական քաղաքականության իրականացման ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող անասնաբուժասանիտարական միջոցառումների ամենամյա ծրագրերի մշակումն ու իրականացումը և դրանց հիման վրա հանրապետությունում հակաանասնաճարակային կայուն ֆոնդի ապահովումը.

գ) հանրապետությունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ճշգրտումը և անասնաբուծության մեջ տոհմային գործի բարելավումն ու անասնագլխաքանակի հաշվառման ապահովումը.

դ) անասնաբուծության և անասնաբուժության ոլորտներում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, կանխատեսումների հիման վրա համապատասխան հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը:

(7-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) սերոմոնիտորինգի աշխատանքների կազմակերպումը և անասնաբուժահակաանասնաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողության ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող անասնաբուժահակաանասնաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պատվաստուկների և ախտորոշիչ միջոցների ու ախտահանիչ նյութերի պահպանումը և մարզային պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով դրանց անհատույց բաշխումը հանրապետության համայնքներին.

գ) հանրապետությունում հակաանասնաճարակային միջոցառումների կազմակերպումը.

դ) մարզային պետական ոչ առևտրային կազմակերպություններից պատվաստանյութերի և ախտորոշիչ միջոցների ու ախտահանիչ նյութերի ստացման, անասնաբուժասանիտարական կանոններով հակաանասնաճարակային միջոցառումների իրականացման մասին հաշվետվությունների ստացումը.

ե) խիստ հաշվառման ենթակա անասնաբուժական տեղեկանքների ձևաթղթերի տրամադրումը մարզային պետական ոչ առևտրային կազմակերպություններին, դրանց հաշվառումը և տուրքերի գանձման ապահովումը.

զ) հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի և հանրապետությունից դրանց արտահանման գրանցումը.

է) գյուղատնտեսական կենդանիների տեղափոխման ու անասնաբուժասանիտարական վիճակի մասին տվյալների հավաքագրման, կուտակման և մշակման ավտոմատացված համակարգի ներդրումը.

ը) հանրապետության ամբողջ տարածքում բուծվող գյուղատնտեսական կենդանիների պարտադիր համարակալումը և հաշվառումը.

թ) գյուղատնտեսական կենդանիների և դրանց տեղափոխման մասին տվյալների գրանցումը.

ժ) գյուղատնտեսական կենդանիների անձնագրերի և անասնաբուժական քարտերի ձևակերպումն ու տրամադրումը.

ժա) գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, սեռի, տարիքի, առողջական վիճակի և դրանց տեղաշարժի մասին տվյալների ամփոփումը, վերլուծումն ու դրանք ներկայացնելը.

ժբ) գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցելը.

ժգ) հանրապետությունում տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպման ու անասնաբուժահակաանասնաճարակային միջոցառումների իրականացմանն աջակցելը:

(8-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալությունը ղեկավարում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(9-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

10. Գործակալության պետը պատասխանատու է գործակալությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները ժամանակին և որակով իրականացնելու, ինչպես նաև դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

(10-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, նախարարի` գործակալության գործունեությունը համակարգող տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

(11-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

թ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժբ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(12-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

(13-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

(14-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

Գործակալության խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են նրա ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

(15-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

(16-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

17. Գործակալության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(17-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Անասնաբուծության բաժին

Անասնաբուժության բաժին

Գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման բաժին


(Հավելվածը լրաց. 29.01.04 N 96-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՏԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անտառի կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է հանրապետության անտառային տնտեսության զարգացման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման աշխատանքները` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է սույն կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

3. Գործակալության լիազորությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով և այլ իրավական ակտերով:

(3-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

(4-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

(5-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

Գործակալության կրճատ անվանումն է` ՀՀ ԱԿԳ:

(6-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության անտառային տնտեսության զարգացման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացման ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության անտառային կադաստրի վարումը, անտառային ֆոնդի հաշվառումը, օգտագործումը, անտառային ֆոնդի հողերի բերրիության բարձրացումը, անտառների վերարտադրությունը և անտառների օգտագործման կանոնների խախտումների կանխարգելումը:

(7-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) անտառային տնտեսության զարգացման, անտառաշինական քաղաքականության մշակումը և իրականացումը.

բ) անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում կատարվող աշխատանքների համակարգումը.

գ) պետական անտառային կադաստրի և մոնիտորինգի վարման, անտառային ֆոնդի պետական հաշվառման կազմակերպումը.

դ) անտառային ֆոնդի հողերի բերրիության բարձրացման ու պահպանման, դրանց նպատակային օգտագործման ապահովման միջոցառումների իրականացումը.

ե) անտառների խնամքի, դրանց արտադրողականության բարձրացման, անտառային պաշարների արդյունավետ օգտագործման կազմակերպումը.

զ) պետական իշխանության տեղական մարմինների հետ համաձայնեցված` անտառային ֆոնդի տեղամասերի հատկացումը ժամանակավոր օգտագործման.

է) արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման քայլերի ձեռնարկումը.

ը) անտառային տնտեսության զարգացման գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը, կադրերի պատրաստման և հմտությունների կատարելագործման աշխատանքների համակարգումը.

թ) անտառային տնտեսությունում տնտեսական գործունեության արդյունքների վերլուծումը, անտառատնտեսական զարգացման հայեցակարգերի, ծրագրերի մշակումը և իրականացումը.

ժ) անտառաշինությանն առնչվող օրենսդրության կատարելագործումը, իրավական համապատասխան ակտերի մշակումը և հաստատման ներկայացնելը.

ժա) անտառային ֆոնդի տարածքների հրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, վնասատուների և հիվանդությունների դեմ ժամանակին պայքարի կազմակերպումը.

ժբ) անտառօգտագործման կանոնների խախտման, անտառային ֆոնդի տարածքում անտառի օգտագործման հետ չկապված աշխատանքների, ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառամշակույթների վնասման ու ոչնչացման, անտառային օրենսդրության այլ խախտումների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը:

(8-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալությունը ղեկավարում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(9-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

10. Գործակալության պետը պատասխանատու է գործակալությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները ժամանակին և որակով իրականացնելու, ինչպես նաև դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

(10-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, նախարարի` գործակալության գործունեությունը համակարգող տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

(11-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

թ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.

ժբ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(12-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

(13-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

(14-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

Գործակալության խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են նրա ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

(15-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

(16-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)

17. Գործակալության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(17-րդ կետը լրաց. 29.01.04 N 96-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՏԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Անտառային տնտեսության զարգացման բաժին

Անտառային քաղաքականության բաժին

Անտառաշինության և անտառավերականգնման բաժին


(Հավելվածը լրաց. 29.01.04 N 96-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան