Գլխավոր տեղեկություն
Համար
N 644-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.12.04/29(238) Հոդ.430
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.11.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006392

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2006 թ. թիվ 644-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագրում» (այսուհետ՝ ծրագիր) կատարել հետևյալ լրացումները.

1.1. ծրագիրը լրացնել 8-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

8. «Հայոց բանակի կազմավորման 15-ամյակ»

Հուշադրամի
անվանումը
Անվա-
նական
արժեքը
Մետաղը
և հարգը
Զանգվածը
(գրամ)
Տրամագիծը
(մմ)
Որակը Դրամա-
շուրթը
Տպաքա-նակը
(հատ)
Հայոց բանակի
կազմավորման
15-ամյակ
10.000
դրամ
ոսկի, 9000 8,6±0,05 22,0 + 0,15/-0,05 պրուֆ ատամ-
նավոր
1000

1.2. ծրագիրը լրացնել 9-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

9. «Շուշիի ազատագրման 15-ամյակ»


Հուշադրամի
անվանումը
Անվա-
նական
արժեքը
Մետաղը
և հարգը
Զանգվածը
(գրամ)
Տրամագիծը
(մմ)
Որակը Դրամա-
շուրթը
Տպաքա-
նակը
(հատ)
Շուշիի
ազատագրման
15-ամյակ
10.000
դրամ
ոսկի, 9000 8,6±0,05 22,0 + 0,15/-0,05 պրուֆ ատամ-
նավոր
1000

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան

2006 թ. նոյեմբերի 10
Երևան