«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1790-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2005 թվականին կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) N 24 աղյուսակի 3-րդ սյունակում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 խմբի 04 ենթախմբի «2. Գազամատակարարման վերականգնում և գազաֆիկացում» ծրագրի միջոցառումների ցանկում «Ոսկեվան-Ջուջևան-Բաղանիս գյուղերի» բառերը փոխարինել «Այգեհովիտ գյուղի» բառերով.
բ) N 25 աղյուսակի 3-րդ սյունակում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «Մարզում գյուղատնտեսության տեխնիկական առաջադրանքով նախատեսված միջոցառումների իրականացում» ծրագրի միջոցառումների ցանկում «Կարտոֆիլի սերմնաթարմացման ծրագիր» բառերը փոխարինել «Կարտոֆիլի սերմնաթարմացման ծրագիր (կարտոֆիլի A դասի տնկանյութի գնում)» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|