Գլխավոր տեղեկություն
Համար
N 1629-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1629-Ա

 

«ՍԵՎԱՆԻ ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1833-Ա որոշմամբ լուծարվող «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին՝

1.1. Հաշվեկշռային մեթոդով 159457,83 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված 7 շենքերը և կառուցվածքները` համաձայն հավելվածի, վաճառել դասական աճուրդով` որպես 2 լոտ։

1.2. Մեկնարկային գին սահմանել հաշվեկշռային մեթոդով գնահատված մեծությունների 5 տոկոսը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 15
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի 
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ի N 1629-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՍԵՎԱՆԻ ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

(հազ. դրամ)

NN
ը/կ

Անվանումը

Գնահատված մեծությունը
(ներառյալ ավելացված
արժեքի հարկը)

Մեկնարկային գինը
(ներառյալ ավելացված
արժեքի հարկը)

ԱՌԱՋԻՆ ԼՈՏ

1.

Գլխավոր մասնաշենք (սառնարան) (11583 քառ. մ)

140227,42

7011,5

2.

Բեռնման կայան (949 քառ. մ)

6569,85

328,5

3.

Երկաթբետոնե ջրամբար

524,87

26

4.

Տարածքի բարեկարգում

1789,76

89,5

5.

Ցանկապատ (710 գծմ)

543,08

27

 

Ընդամենը

 

7482,5

ԵՐԿՐՈՐԴ ԼՈՏ

1.

Կոմպրեսորային կայան (1200 քառ. մ)

8307,5

415,5

2.

Խտացուցիչ` պոմպակայանով (216 քառ. մ)

1495,35

75

 

Ընդամենը

 

490,5

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան