Basic information
Number
ՀՕ-56
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (31.05.2000-31.12.2000)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2000.05.31/11(109)
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
25.04.2000
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
18.05.2000
Effective date
31.05.2000
Interrupt date
31.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի ապրիլի 25-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մասնավորեցման առաջարկվող պետական ընկերությունների (ձեռնարկությունների) ցանկից հանել հետևյալ ընկերությունները (ձեռնարկությունները)`

 

«6. 60 005 «Արարատի մարզային
էլեկտրացանց» ՊՁ
քաղ. Արտաշատ,
Արազու 43
մասնավորեցում
7. 60 006 «Վայոց ձորի մարզային
էլեկտրացանց» ՊՁ
քաղ. Եղեգնաձոր,
Զորավար
Անդրանիկի 39
մասնավորեցում
8. 60 007 «Լոռու մարզային
էլեկտրացանց» ՊՁ
քաղ. Վանաձոր,
Բաթումի 8
մասնավորեցում
9. 60 008 «Տավուշի մարզային
էլեկտրացանց» ՊՁ
քաղ. Իջևան,
Օչամչիրայի 2
մասնավորեցում
10. 60 009 «Կոտայքի մարզային
էլեկտրացանց» ՊՁ
քաղ. Հրազդան,
Աթարբեկյան 5ա
մասնավորեցում
11. 60 010 «Արագածոտնի մարզային
էլեկտրացանց» ՊՁ
քաղ. Աշտարակ մասնավորեցում
12. 60 011 «Արմավիրի մարզային
էլեկտրացանց» ՊՁ
քաղ. Արմավիր մասնավորեցում
13. 60 012 «Շիրակի մարզային
էլեկտրացանց» ՊՁ
քաղ. Գյումրի,
Շարա Տալյան 1
մասնավորեցում
14. 60 013 «Գեղարքունիքի մարզային
էլեկտրացանց» ՊՁ
քաղ. Սևան,
Էներգետիկների 4
մասնավորեցում
15. 60 014 «Սյունիքի մարզային
էլեկտրացանց» ՊՁ
քաղ. Կապան,
Գործարանային 17
մասնավորեցում
16. 60 015 «Երևանի
էլեկտրացանց» ՊՁ
քաղ. Երևան,
Մյասնիկյան 5/1
մասնավորեցում»,

 

որոնք ներկա դրությամբ միավորված են «Երևանի էլեկտրացանց», «Կենտրոնական էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց» և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերություններում:

 

Հոդված 2. Սույն օրենքի 1 հոդվածում նշված ընկերությունները (ձեռնարկությունները) մասնավորեցվում են առանձին օրենքով (օրենքներով):

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
18 մայիսի 2000 թ.
ՀՕ-56

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation