«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2006 թվականի N 242-Ա
ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Ամասիայի տեղական գանձապետարանի բաժնի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա գյուղում գտնվող` 115.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքի երկրորդ հարկից 48.0 քառ. մետր մակերեսով 2 սենյակ հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Շիրակի մարզային գործակալության Ամասիայի տարածքային բաժնի գործունեությունը ծավալելու համար:
2. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մարտի 9 |