«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1718-Ն
«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ (CEN) ԳՈՐԾԸՆԿԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ (PSB) ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն սկսելու Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (CEN) գործընկեր ստանդարտացման մարմնի (PSB) կարգավիճակ ձեռք բերելու գործընթացը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (CEN) գործընկեր ստանդարտացման մարմնի (PSB) անդամակցության ամենամյա ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարների մասին» առանձին տողով:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (CEN) գործընկեր ստանդարտացման մարմնի (PSB) անդամակցության անդամավճարների վճարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|