«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1711-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական բաժնեմասի դիմաց հաշվարկված շահութաբաժնի պարտավորությունը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրական զուտ շահույթին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացող շահութաբաժնի պարտավորությունը` 16861.2 հազ. դրամ, նվազեցնել և սահմանել 4230.4 հազ. դրամ` նշված ընկերության 2005 թվականի իրական` 21152 հազ. դրամ զուտ շահույթի (առանց 2001 թվականին անհատույց ստացված ակտիվների ձևակերպումից ստացված եկամուտների) 20 տոկոսի չափով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
ա) 15-օրյա ժամկետում ապահովել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրավիրված բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովում սույն որոշմամբ նախատեսված շահութաբաժնի չափը հաստատելու մասին որոշման ընդունումը` բաժնետոմսերի փաթեթի` նշված ընդհանուր ժողովում վճռորոշ ձայնի իրավունք ապահովող մասը կառավարելու հիմքով.
բ) ընդհանուր ժողովի որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել շահութաբաժինների վճարման չափի վերաբերյալ տարեկան ընդհանուր ժողովի որոշման մասին արձանագրության քաղվածքը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը.
գ) սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել 4230.4 հազ. դրամ շահութաբաժնի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|