Գլխավոր տեղեկություն
Համար
N 298
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.18/13(79)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 մայիսի 1999 թվականի N 298
քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Երևանի Դավթաշենի թաղային համայնքի ղեկավար Ռուբեն Գևորգյանի լիազորությունները:

2. Նշանակել և Երևանի Դավթաշենի թաղային համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 8-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան