Գլխավոր տեղեկություն
Համար
N 1687-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2007-02.12.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.05.21/15(190) Հոդ.1327
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1687-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ`

ա) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն կարող հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք` շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իսկ վերը նշված գույքը «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

բ) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառի գնագոյացման համար անհրաժեշտ տեղեկատվության մշակումն է.

գ) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`

շինանյութերի բորսային միջինացված գների ամենամսյա տեղեկագրերի հրապարակումը,

մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառի գնագոյացման և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով պետական քաղաքականության մշակման աշխատանքներին,

միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում քաղաքաշինության բնագավառի գնագոյացման ծրագրերի մշակումը և իրականացումը,

պետական պատվերի շրջանակներում քաղաքաշինության բնագավառի գնագոյացման ծրագրերի իրականացումը,

գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի մշակումը:

3. Թույլատրել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գործունեություն ճարտարապետության, ինժեներական հետազոտությունների բնագավառում և տեխնիկական խորհրդատվություններ այդ բնագավառում.

բ) գրքերի հրատարակություն:

Սույն կետով նշված գործունեության տեսակների սահմաններում մատուցել նաև հետևյալ ծառայությունները`

քաղաքաշինության գնագոյացման ոլորտում անհատական պատվերների իրականացում,

քաղաքաշինության գնագոյացման ոլորտում անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացում,

պայմանագրային հիմունքներով շինանյութերի բորսային միջինացված գների ամենամսյա տեղեկագրերի տարածում:

4. «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելիս դրանում նախատեսել դրույթ` համաձայն որի «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները կհանդիսանան Հայաստանի Հանրապետության սեփականությունը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 4
Երևան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան