Գլխավոր տեղեկություն
Համար
N 221
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.1998-01.01.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.08/7(462)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.07.1999

040.0221.25.06.97

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
25 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 1997 թվականի N 221
քաղ. Երևան


ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր՝ համաձայն NN 1-6 հավելվածների։

2. Հաստատել բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարման կարգը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում հաստատել օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների համար վճարի գումարի հաշվարկման մեթոդական ցուցումները։

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր սահմանելու մասին» N 448 որոշումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից, իսկ ոռոգման նպատակով ջրօգտագործման և սպառման մասով` 1999 թվականի հունվարի 1-ից:

Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը Սևանա լճից ոռոգման և հիդրոէներգետիկ նպատակներով ջրի օգտագործման և սպառման վճարը մեկ խոր. մետրի համար սահմանել 0,2 դրամ:

(5-րդ կետը խմբ. 16.12.97 N 584)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշման


Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր

ջրի օգտագործման ԵՎ սպառման համար

 

(մեկ խոր. մետրի համար՝ դրամով)

Ջրերի տեսակները և օգտագործման
բնագավառները

Ջրի օգտագործման և սպառման
վճարաչափը

Երկրաբանահետախուզական
աշխատանքների համար
ծախսված գումարների
մարման վճարաչափը

1

2

3

Մակերևութային ջրեր    
ոռոգման, ձկնաբուծության նպատակով

1.0

 
արդյունաբերական, խմելու և կենցաղային նպատակներով

0.5

 
Սևանա լճից ջրի օգտագործում (անկախ ջրօգտագործման նպատակից)

1.5

 
Ստորերկրյա քաղցրահամ ջրեր    
Խմելու համար պիտանի    
ոռոգման, ձկնաբուծության, արդյունաբերական, խմելու և կենցաղային նպատակներով 1.0 0.5
Խմելու համար ոչ պիտանի    
ոռոգման, ձկնաբուծության և արդյունաբերական նպատակներով

1.0

0.25


Ծանոթագրություն. Ձկնաբուծության բնագավառում վճարման ենթակա է օգտագործված ջրի ընդհանուր քանակի 5 տոկոսը։

(հավելվածը փոփ. 16.12.97 N 584)
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ


Հավելված N 2
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշման


Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր

օգտակար հանածոների մարված (արդյունահանված) պաշարների համար

 

(մեկ միավոր մարված պաշարի համար՝ դրամով)

Օգտակար հանածոների
խմբերը և անվանումները
Չափի միավորը Վճարաչափը
մարված պաշարի
համար
Երկրաբանահետախուզական
աշխատանքների համար
ծախսված գումարների
մարման վճարաչափը

1

2

3

4

Ազնիվ և գունավոր մետաղներ
պարունակող հանքաքարեր
     
Զանգեզուրի կոմբինատ տ 20-25 20
Ագարակի կոմբինատ տ 10-15 10
Կապանի հանքվարչություն տ 15-20 23
Շահումյանի հանք տ 100-120 100
ոսկի գ 150-200 20
արծաթ գ 1.5-2 1
ՎառելիքաԷներգետիկ հումք      
ածուխ տ 100-150 15
տորֆ տ 40-50 5
Երեսպատման քարեր      
տուֆ խոր. մ 125-150 20
ֆելզիթային տուֆ
(այդ թվում՝ դեկորատիվ)
խոր. մ 200-250 25
գրանիտ (գրանոդիորիտ,
գրանոսիենիտ)
խոր. մ 120-160 36
մարմար, մարմարացված կրաքարեր խոր. մ 150-210 30
դեկորատիվ մարմար խոր. մ 150-210 30
կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիտներ խոր. մ 210-240 30
տրավերտին խոր. մ 200-250 20
բազալտ խոր. մ 200-250 15
հիալոբազալտ խոր. մ 200-250 15
Շինարարական քարեր      
տուֆ

խոր. մ

24-30 20
ֆելզիտային տուֆ

խոր. մ

48-54 25
տուֆաավազաքարեր

խոր. մ

10-15 20
բազալտ

խոր. մ

40-54 15
անդեզիտ, անդեզիտաբազալտ խոր. մ 35-40 15
պորֆիրիտ

խոր. մ

30-35 15
կրաքար խոր. մ 20-25 5
Լցանյութեր և բալաստային հումք      
հրաբխային խարամ խոր. մ 18-20 10
պեմզա խոր. մ 20-25 10
ավազախճաքարային խառնուրդ խոր. մ 15-20 8
բալաստային հումք (պորֆիրիտ, բազալտ,
անդեզիտա բազալտ, լիպարիտ)
խոր. մ 10-15 8
տուֆալցանյութեր խոր. մ 10-15 8
Շինանյութերի արտադրության հումք      
ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր) խոր. մ 10-15 5
կրաքար (կիր ստանալու համար) խոր. մ 15-20 5
կավեր խոր. մ 10-15 5
բնական հանքային ներկեր խոր. մ 10-12 10
գիպսատար կավեր խոր. մ 10-15 50
Գունագեղ քարեր, փայլաքարեր      
ագաթ կգ 500-550 40
փիրուզ կգ 3600-3800 145
վանակատ (ծիածանվող օբսիդիան) կգ 200-300 300
հասպիս կգ 250-300 35
օնիքսանման մարմար կգ 450-500 70
լիստվենիտ կգ 450-500 70
Մետաղագործական, քիմիական, թեթև և
արդյունաբերության այլ ճյուղերի հումք
     
բենտոնիտ տ 250-300 12
ցեոլիտ խոր.մ 45-50 15
պեռլիտ խոր.մ 75-80 12
դիատոմիտ խոր.մ 80-85 12
դունիտ և պերիդոտիտ տ 10-15 5
հրակայուն կավեր տ 15-20 5
անդեզիտ, անդեզիտաբազալտ
(թթվակայուն հումք)
տ 10-15 5
կերակրի աղ տ 600-650 20
կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) տ 25-30 10
դոլոմիտ տ 20-25 10
բարիտ տ 25-30 10
տեխնիկական քարաղ տ 250-300  
Հանքային ջրեր      
արդյունաբերական նպատակով խոր. մ 3600-4000 120
բուժական նպատակով խոր. մ 180-200

60


Ծանոթագրություն. Հանքային ջրեր օգտագործողները վճարում են օգտագործված ջրի քանակին համապատասխան։


 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշման

 

Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր

օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար

(հավելվածն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)

Հավելված N 4
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշման

 

Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր

ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման համար

(հավելվածն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)

Հավելված N 5
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշման

 

Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր

ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար

(հավելվածն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)

Հավելված N 6
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշման

 

Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր

արտադրական թափոնների տեղադրման համար

(հավելվածն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշմամբ


Կ Ա Ր Գ

բնական ռեսուրսների օգտագործման ԵՎ շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարման


1. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)

2. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)

3. Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվության հիման վրա:

4. Օգտակար հանածոների արդյունահանման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա վիճակագրական հաշվետվության հիման վրա։

5. Երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա և «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվությունների հիման վրա։

6. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)

7. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)

8. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)

9. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)

10. Ընդերքօգտագործողները երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարումից ազատվում են, եթե՝

ա) արդյունահանվող պաշարները հետախուզվել և հաշվարկվել են ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սեփական միջոցների հաշվին,

բ) արդյունահանվում են հաստատված արտահաշվեկշռային պաշարներ։

11. (կետն ուժը կորցրել է 19.09.98 N 588)

12. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)

13. (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕՈ-3)

14. Վճարը հաշվարկվում է աշխատանքի ինքնարժեքի մեջ։

15. (կետն ուժը կորցրել է 19.09.98 N 588)

16. Վճարողները 2-տա (ջրտնտ), 70-տա, 2-տա (օդ), 1 -թափոններ, «Բնօգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վճարումների մասին» 1-բավ, 4-ՆՈ և N 1 «Հաշվեկշռային հաշվետվություն» հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակ։

17. (կետն ուժը կորցրել է 19.09.98 N 588)

18. (կետն ուժը կորցրել է 19.09.98 N 588)

19. (կետն ուժը կորցրել է 19.09.98 N 588)

20. (կետն ուժը կորցրել է 19.09.98 N 588)

(կարգը փոփ. 19.09.98 N 588, 31.12.98 ՀՕՈ-3)