«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2006 թվականի N 1896-Ն
2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն հավելվածի.
բ) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 33.00 միավոր.
գ) ընտանեկան նպաստի բազային մասը` ընտանիքում մինչև 18 տարեկան անդամներ չունեցող ընտանիքի համար` 7500 դրամ, իսկ մինչև 18 տարեկան անդամներ ունեցող ընտանիքի համար` 7000 դրամ.
դ) 33.01-37.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4500 դրամ,
չորս և ավելի` մինչև 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5000 դրամ,
բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ.
ե) 37.01-40.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5000 դրամ,
բազմազավակ ընտանիքի` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ.
զ) 40.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բազմազավակ ընտանիքի` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
է) միանվագ դրամական օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`
երեխայի ծննդյան դեպքում` 35 հազ. դրամ, իսկ 2007 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ երեխաների համար` 200 հազ. դրամ,
երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 20 հազ. դրամ,
ընտանիքի անդամի մահվան դեպքում` 25 հազ. դրամ.
ը) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` նպաստի իրավունք չունեցող ընտանիքի անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող`
ընտանիքին տրվող հրատապ օգնության չափը` 7500 դրամ,
ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ երեխաների համար` 200 հազ. դրամ.
թ) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 35 հազ. դրամ.
ժ) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 3000 դրամ:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2007 թվականի չորրորդ եռամսյակում ըստ անհրաժեշտության կատարել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
3. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական նպաստների նշանակման և վճարման, ինչպես նաև ընտանեկան նպաստի հասցեականության մեծացման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական նպաստների չափերը սահմանելու, պետական նպաստների վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2315-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշման 1-ին կետում`
«98» թիվը փոխարինել «97» թվով,
«2» թիվը փոխարինել «3» թվով,
«միանվագ օգնության,» բառերից հետո կետը լրացնել «ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում տրվող հրատապ օգնության» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` ընտանիքների անապահովության գնահատման կարգում`
ա) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) միայնակ կենսաթոշակառուի (Կ87) համար` Kընտ = 1+0,12m, որտեղ m-ն ընտանիքում միայնակ չաշխատող կենսաթոշակառուների թիվն է:».
բ) 18-րդ կետի`
2-րդ ենթակետը «կրթաթոշակը» բառից հետո լրացնել «կենսաթոշակը» բառով,
7-րդ ենթակետում «լրացվում է որպես եկամուտ» բառերը փոխարինել «հաշվի է առնվում դիմելու պահին նախորդած 12 ամսվա միջին ամսական կրթաթոշակի չափով» բառերով,
8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց աշխատավարձը:»:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված` ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգում`
ա) 35-րդ կետում`
«ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշվում է` ելնելով տվյալ ամուսնական զույգի (միայնակ կնոջ) խնամքի տակ գտնվող (համատեղ բնակվող) չամուսնացած զավակների, ինչպես նաև երեխաների (այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ) թվից:»,
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) միանվագ դրամական օգնության նշանակման մասին կարգադրությունը` համաձայն N 101 ձևի, լրացվում և կարվում է նպաստի գործում:».
բ) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 361-րդ կետով.
«361. Հրատապ օգնություն նշանակվում է ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ երեխաների համար, եթե դիմողի ընտանիքը հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` մինչև երեխայի ծնվելու օրը և այդ օրվանից հետո վեցամսյա ժամկետում ներկայացրել է դիմում և սույն կարգի 35-րդ կետի «ա» ենթակետով սահմանված փաստաթուղթը:»:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Մարզը | Գործակալությունները | 2007 թվական | ||
նախատեսված միջին ամսական գումարը (դրամ) |
այդ թվում միանվագ դրամական օգնություն (3%) (դրամ) |
2007 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը` ընդամենը (դրամ) | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
Արարատի | ԱՐԱՐԱՏ |
10.731.914.0 |
321.957.4 |
128.782.968.2 |
ԱՐՏԱՇԱՏ |
48.487.948.2 |
1.454.638.4 |
581.855.378.1 | |
ՎԵԴԻ |
45.274.142.8 |
1.358.224.3 |
543.289.714.0 | |
ՄԱՍԻՍ |
46.128.311.1 |
1.383.849.3 |
553.539.733.6 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
150.622.316.2 |
4.518.669.5 |
1.807.467.793.9 | |
Արագածոտնի | ԱՇՏԱՐԱԿ |
54.216.157.3 |
1.626.484.7 |
650.593.888.0 |
ԱՊԱՐԱՆ |
12.920.273.9 |
387.608.2 |
155.043.286.9 | |
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ |
16.834.832.8 |
505.045.0 |
202.017.993.2 | |
ԹԱԼԻՆ |
29.064.741.0 |
871.942.2 |
348.776.891.7 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
113.036.005.0 |
3.391.080.1 |
1.356.432.059.8 | |
Արմավիրի | ԱՐՄԱՎԻՐ |
48.935.204.4 |
1.468.056.1 |
587.222.453.0 |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ |
44.269.600.1 |
1.328.088.0 |
531.235.201.4 | |
ԲԱՂՐԱՄՅԱՆ |
13.268.551.6 |
398.056.5 |
159.222.619.2 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
106.473.356.1 |
3.194.200.7 |
1.277.680.273.5 | |
Գեղարքունիքի | ԳԱՎԱՌ |
40.480.362.5 |
1.214.410.9 |
485.764.349.5 |
ՍԵՎԱՆ |
35.725.508.7 |
1.071.765.3 |
428.706.104.9 | |
ՎԱՐԴԵՆԻՍ |
49.693.457.8 |
1.490.803.7 |
596.321.493.1 | |
ՃԱՄԲԱՐԱԿ |
25.102.855.5 |
753.085.7 |
301.234.266.1 | |
ՄԱՐՏՈՒՆԻ |
109.625.106.4 |
3.288.753.2 |
1.315.501.276.9 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
260.627.290.9 |
7.818.818.7 |
3.127.527.490.5 | |
Լոռու | ԹՈՒՄԱՆՅԱՆ |
32.996.098.4 |
989.883.0 |
395.953.181.2 |
ՏԱՇԻՐ |
19.290.692.6 |
578.720.8 |
231.488.313.6 | |
ՎԱՆԱՁՈՐ |
143.446.511.7 |
4.303.395.3 |
1.721.358.139.9 | |
ՍՊԻՏԱԿ |
111.294.298.3 |
3.338.828.9 |
1.335.531.579.4 | |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ |
65.351.358.6 |
1.960.540.8 |
784.216.303.0 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
372.378.959.8 |
11.171.368.0 |
4.468.547.517.1 | |
Կոտայքի | ԱԲՈՎՅԱՆ |
50.055.398.4 |
1.501.662.0 |
600.664.780.2 |
ՀՐԱԶԴԱՆ |
44.300.636.2 |
1.329.019.1 |
531.607.634.0 | |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ |
25.524.988.1 |
765.749.6 |
306.299.857.1 | |
ՆԱԻՐԻ |
38.802.155.1 |
1.164.064.7 |
465.625.861.0 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
158.683.177.7 |
4.760.495.3 |
1.904.198.132.4 | |
Շիրակի | ԱՐԹԻԿ |
67.584.602.6 |
2.027.538.1 |
811.015.230.6 |
ԱՄԱՍԻԱ |
3.400.702.8 |
102.021.1 |
40.808.433.1 | |
ՄԱՐԱԼԻԿ |
19.213.574.1 |
576.407.2 |
230.562.888.7 | |
ԱԽՈՒՐՅԱՆ |
35.763.546.1 |
1.072.906.4 |
429.162.552.8 | |
ԱՇՈՑՔ |
5.614.021.6 |
168.420.6 |
67.368.259.0 | |
ԳՅՈՒՄՐԻ-1 |
137.876.052.9 |
4.136.281.6 |
1.654.512.634.8 | |
ԳՅՈՒՄՐԻ-2 |
146.216.313.1 |
4.386.489.4 |
1.754.595.757.5 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
415.668.813.0 |
12.470.064.4 |
4.988.025.756.6 | |
Սյունիքի | ԳՈՐԻՍ |
40.753.500.0 |
1.222.606.8 |
489.042.723.6 |
ԿԱՊԱՆ |
27.429.211.6 |
822.876.3 |
329.150.539.7 | |
ՄԵՂՐԻ |
5.618.891.5 |
168.566.7 |
67.426.697.7 | |
ՍԻՍԻԱՆ |
16.884.528.7 |
506.535.9 |
202.614.345.0 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
90.686.192.2 |
2.720.585.8 |
1.088.234.306.0 | |
Տավուշի | ԴԻԼԻՋԱՆ |
20.443.140.6 |
613.294.2 |
245.317.687.1 |
ԻՋԵՎԱՆ |
44.322.985.9 |
1.329.689.6 |
531.875.830.8 | |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ |
21.145.231.3 |
634.356.9 |
253.742.776.1 | |
ԲԵՐԴ |
35.022.176.5 |
1.050.665.3 |
420.266.118.5 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
120.933.534.4 |
3.628.006.0 |
1.451.202.412.5 | |
Վայոց ձորի | ՋԵՐՄՈՒԿ |
3.975.826.9 |
119.274.8 |
47.709.922.4 |
ՎԱՅՔ |
9.591.170.7 |
287.735.1 |
115.094.048.7 | |
ԵՂԵԳՆԱՁՈՐ |
30.796.625.9 |
923.898.8 |
369.559.510.8 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
44.363.623.5 |
1.330.908.7 |
532.363.482.0 | |
Երևանի | ԱՋԱՓՆՅԱԿ |
45.992.945.0 |
1.379.788.4 |
551.915.340.3 |
ԱՎԱՆ |
15.275.998.6 |
458.280.0 |
183.311.983.1 | |
ԱՐԱԲԿԻՐ |
22.064.667.7 |
661.940.0 |
264.776.012.9 | |
ԴԱՎԹԱՇԵՆ |
13.097.318.3 |
392.919.6 |
157.167.820.2 | |
ԷՐԵԲՈՒՆԻ |
52.340.351.0 |
1.570.210.5 |
628.084.212.3 | |
ԿԵՆՏՐՈՆ |
33.155.890.1 |
994.676.7 |
397.870.681.3 | |
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ |
50.372.874.9 |
1.511.186.2 |
604.474.499.4 | |
ՆՈՐ ՆՈՐՔ |
39.944.868.0 |
1.198.346.0 |
479.338.416.3 | |
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ |
4.900.409.5 |
147.012.3 |
58.804.913.9 | |
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ |
5.466.605.3 |
163.998.2 |
65.599.264.0 | |
ՇԵՆԳԱՎԻԹ |
54.437.685.7 |
1.633.130.6 |
653.252.228.5 | |
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ |
30.130.092.0 |
903.902.8 |
361.561.103.5 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
367.179.706.3 |
11.015.391.2 |
4.406.156.475.7 | |
ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ |
2.200.652.975.0 |
66.019.589.3 |
26.407.835.700.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 101
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Քաղաքացի _______________________________________________ ընտանիքին (անունը, հայրանունը, ազգանունը) | |
____________________________________________________________________, (բնակության վայրը) | |
սոցիալական անձնագիր _______________________________, (սոցիալական անձնագրի համարը) | |
ընտանիքի ____________________________________________________ անդամի (անունը, հայրանունը, ազգանունը) | |
մահվան կապակցությամբ նշանակել միանվագ դրամական օգնություն` ____________ դրամի չափով: |
Սպասարկող մասնագետ |
_____________ |
_______________________________ |
Գործակալության պետ |
_____________ |
_______________________________ |
Կ.Տ. | |
_____ __________________ 200 թ. |
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Քաղաքացի _______________________________________________ ընտանիքին (անունը, հայրանունը, ազգանունը) | |
____________________________________________________________________, (բնակության վայրը) | |
սոցիալական անձնագիր _______________________________, (սոցիալական անձնագրի համարը) | |
ընտանիքում ____________________________________________________ երեխայի` (անունը, հայրանունը, ազգանունը) | |
առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ նշանակել միանվագ դրամական օգնություն` ____________ դրամի չափով: |
Սպասարկող մասնագետ |
_____________ |
_______________________________ |
Գործակալության պետ |
_____________ |
_______________________________ |
Կ.Տ. | |
_____ __________________ 200 թ. |
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Քաղաքացի _______________________________________________ ընտանիքին (անունը, հայրանունը, ազգանունը) | |
____________________________________________________________________, (բնակության վայրը) |
սոցիալական անձնագիր __________________________, (սոցիալական անձնագրի համարը) |
ընտանիքում ______ -րդ |
երեխայի` __________________________________________________________ -ի (անունը, հայրանունը, ազգանունը) |
ծննդյան կապակցությամբ նշանակել միանվագ դրամական օգնություն` ____________ դրամի չափով: |
Սպասարկող մասնագետ |
_____________ |
_______________________________ |
Գործակալության պետ |
_____________ |
_______________________________ |
Կ.Տ. | |
_____ __________________ 200 թ. |
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Քաղաքացի _______________________________________________ -ին (անունը, հայրանունը, ազգանունը) | |
____________________________________________________________________, (բնակության վայրը) |
սոցիալական անձնագիր` _________________________, (սոցիալական անձնագրի համարը) |
անապահովության միավորը` __________________________, | ընտանիքում ______ -րդ |
երեխայի` __________________________________________________________ -ի (անունը, հայրանունը, ազգանունը) |
ծննդյան կապակցությամբ նշանակել հրատապ օգնություն` ____________ դրամի չափով: |
Սպասարկող մասնագետ |
_____________ |
_______________________________ |
Գործակալության պետ |
_____________ |
_______________________________ |
Կ.Տ. | |
_____ __________________ 200 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.05.2014, N 540-Ն | 05.06.2014, N 1896-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|