Գլխավոր տեղեկություն
Համար
N 1547-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.2007-24.10.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.22/60(515) Հոդ.1220
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.10.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2006 թվականի N 1547-Ն

ՈՉ ԱՎՏՈՄԱՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿՇՌՈՂ ՍԱՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և հաշվի առնելով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոչ ավտոմատ գործողության կշռող սարքերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 7
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 19-ի N 1547-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՈՉ ԱՎՏՈՄԱՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿՇՌՈՂ ՍԱՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Ոչ ավտոմատ գործողության կշռող սարքերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է հետևյալ կշռող սարքերի վրա`

ա) առևտրային գործարքներում զանգվածը որոշող,

բ) հարկերի, տուրքերի, վարձավճարների, տուգանքների, վարձատրման, փոխհատուցման կամ վճարման նմանատիպ այլ տեսակի հաշվարկման համար զանգվածը որոշող,

գ) օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանության գնահատման նպատակով զանգվածը որոշող,

դ) առողջապահության և անասնաբուժության ոլորտում` խնամքի, ախտորոշման կամ բուժօգնության ցուցաբերման նպատակների համար զանգվածը որոշող,

ե) դեղատան պայմաններում դեղատոմսի վրա նշված դեղամիջոցը պատրաստելու և բժշկական և դեղագործական լաբորատորիաներում իրականացվող վերլուծություններ կատարելու նպատակներով զանգվածը որոշող,

զ) զանգվածի հիման վրա` սպառողի հետ առևտրային գործարքների և կշռափաթեթավորման ժամանակ գինը որոշելու նպատակով զանգվածը որոշող:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված ոչ ավտոմատ գործողության կշռող սարքերին ներկայացվող չափագիտական պահանջները, ինչպես նաև դրանց նախագծմանը, կառուցվածքին և մակնշմանը ներկայացվող ընդհանուր պահանջները:

3. Այն դեպքում, երբ կշռող սարքերը ներառում են կամ միացված են մեկից ավելի ցուցադրող կամ տպող սարքվածքներին, որոնք օգտագործվում են սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված գործողությունների կատարման համար, կրկնում են կշռման արդյունքները և չեն կարող ազդել սարքերի պատշաճ աշխատանքի վրա, ապա դրանց նկատմամբ չպետք է կիրառվեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները, եթե կշռման արդյունքները պատշաճ եղանակով տպվում կամ արձանագրվում են կշռող սարքերի այն մասերի միջոցով, որոնք համապատասխանում են սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված պահանջներին, իսկ արդյունքները մատչելի են կշռման գործողության մասնակից երկու կողմերին:

Առևտրային գործարքներում օգտագործվող կշռող սարքերի ցուցադրող և տպող սարքվածքները` նախատեսված վաճառողի և գնորդի (սպառողի) համար, պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

4. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված նպատակներով չօգտագործվող կամ դրանց հետ փոխկապակցված սարքերի վրա:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները՝

կշռող սարք (կշեռք)` չափման միջոց, որը նախատեսված է դրա վրա ծանրության ուժի ներգործությամբ կշռվող բեռի զանգվածը որոշելու համար: Կշռող սարքը կարող է ծառայել նաև կշռվող բեռի զանգվածի որոշման հետ կապված այլ մեծությունների, արժեքների, պարամետրերի կամ բնութագրերի որոշման համար.

ոչ ավտոմատ գործողության կշեռք՝ կշեռք, որի վրա կշռումը կամ դրա հետ կապված առնվազն մեկ գործողությունը կատարվում է գործարկուի մասնակցությամբ.

մակարդակի ցուցիչ` սարքվածք նախատեսված կշեռքի հորիզոնական դիրքն ստուգելու համար.

հիմնական ցուցադրող սարքվածք` սարքվածք, որի կառուցվածքը և ցուցմունքները ըստ հաշվարկման տեսակի և սահմանված նորմերին դրանց չափագիտական բնութագրերի համապատասխանության գնահատման համար ընդունված են որպես հիմնական կշեռքի դասակարգման համար.

հավասարակշռման սարքվածք` սարքվածք, որը նախատեսված է կշռվող բեռի ծանրության ուժի հավասարակշռման համար.

կշռման նվազագույն սահման (min)՝ չափման ընդգրկույթի նվազագույն սահման, որից ցածր կշռման արդյունքը կունենա զգալի հարաբերական սխալանք.

կշռման առավելագույն սահման (max)` չափման ընդգրկույթի առավելագույն սահման` հաշվի չառնելով տարայի զանգվածի փոխհատուցման սահմանը.

կշռման ընդգրկույթ` կշռման նվազագույն և առավելագույն սահմանների միջև ընկած տիրույթը.

ստուգաչափման բաժանքի արժեք (e)` զանգվածի միավորներով արտահայտված արժեք, որը կիրառվում է կշեռքի դասակարգման և ստուգաչափման համար.

ստուգաչափման բաժանքների քանակ` կշռման առավելագույն սահմանի (max) հարաբերությունը ստուգաչափման բաժանքի արժեքի նկատմամբ.

սանդղակի բաժանքի արժեք (d)`

կշեռքի սանդղակի երկու հարևան նիշերին համապատասխանող մեծությունների արժեքների տարբերություն` նմանակային (անալոգային) հաշվարկի համար,

երկու հաջորդական ցուցադրված արժեքների տարբերություն` թվային հաշվարկման համար.

նմանակային (անալոգային) հաշվարկ` ցուցմունք, որը հնարավորություն է տալիս գնահատել հավասարակշռության վիճակը` սանդղակի բաժանքի արժեքի մասերով.

թվային հաշվարկ` ցուցմունք, որի դեպքում կշեռքի սանդղակի նիշերը կազմում են կարգավորված թվանշանների հաջորդականություն, որոնք թույլ չեն տալիս իրականացնել միջարկում.

թվային կշեռք` կշեռք՝ ընդհատուն հաշվարկային սարքվածքով, որը ցույց է տալիս կշռվող բեռի չափվող զանգվածի արժեքը` թվանշանային ձևով.

ընդհատուն հաշվարկային սարքվածք` սարքվածք, որը թույլ է տալիս հաշվարկել կշռման արդյունքները` հաշվարկի ընդհատունությանը հավասար ամբողջ արժեքներով` առանց միջարկման հնարավորության.

կշեռքի (ցուցմունքի) սխալանք` կշեռքի ցուցմունքի և կշռվող բեռի չափվող զանգվածի իսկական արժեքի տարբերությունը.

(կշեռքի) առավելագույն թույլատրելի սխալանք` կշեռքի սահմանային սխալանքի արժեքներ` դրական կամ բացասական, որոնք թույլատրվում են դրա ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով և ապրանքաուղեկից (շահագործման) փաստաթղթերով.

թվային ցուցմունքի կլորացման սխալանք` ցուցմունքի և կշռման այն արդյունքի տարբերությունը, որը կլիներ, եթե բեռի զանգվածը չափվեր նմանակային կշեռքով.

կշեռք՝ ավտոմատ հավասարակշռմամբ` կշեռք, որում հավասարակշռումն ստացվում է առանց գործարկուի մասնակցության.

կշեռք՝ կիսաավտոմատ հավասարակշռմամբ` կշեռք՝ ավտոմատ հավասարակշռմամբ, որի կշռման ընդգրկույթի սահմանները կարող է փոփոխել գործարկուն.

կշեռք՝ ոչ ավտոմատ հավասարակշռմամբ` կշեռք, որի հավասարակշռումը կատարվում է գործարկուի մասնակցությամբ.

կշեռքի ցուցադրող սարքվածք (ցուցադրող սարքվածք)` բեռնվածքի չափման կշեռքի սարքի մաս, որը ծառայում է կշռման արդյունքը ցույց տալու համար.

կշեռքի ցուցիչ` ցուցադրող սարքվածքի մաս, որի դիրքը սանդղակի նիշերի նկատմամբ որոշում է կշեռքի ցուցմունքը.

կշեռքի սանդղակի նիշ` գծիկ կամ որևէ այլ նշան, որը համապատասխանում է զանգվածի որոշակի արժեքին.

կշեռքի սանդղակ` ցուցադրող սարքվածքի նիշերի կանոնակարգված համախումբ` դրա հետ կապված ցանկացած համարակալումով.

բեռնընդունիչ սարքվածք` կշեռքի մաս (հարթակ, զետեղարան, բունկեր, թասիկ, նժար, կեռ, շերեփ և այլն), որը նախատեսված է կշռվող բեռը վրան տեղադրելու համար.

վերարտադրելիություն (կշռման արդյունքների)` կշռման փոփոխվող պայմաններում կատարված միևնույն զանգվածի կշռման արդյունքների մոտիկությունը: Փոփոխված պայմաններն են` կշռման սկզբունքը, կշռման մեթոդը, կատարողը, կշեռքը, վայրը, ժամանակը.

զուգամիության (կշռման արդյունքների)` կշռման միևնույն պայմաններում (կշռման միևնույն մեթոդիկան, միևնույն կատարողը, միևնույն կշեռքը, միևնույն տեղը) կարճ ժամանակահատվածում կշռման կրկնումից ստացված միևնույն զանգվածի հաջորդական կշռման արդյունքների մոտիկությունը.

ճշտություն` կշեռքի որակի բնութագիր, որն արտացոլում է դրա սխալանքի մոտիկությունը զրոյին: Սխալանքը որքան փոքր է, կշեռքն այնքան ճշգրիտ է.

կշեռքի ճշտության դաս` տվյալ տիպի կշեռքների ընդհանրացված բնութագիր, որն արտացոլում է դրանց ճշտության մակարդակը և արտահայտվում է թույլատրելի հիմնական ու լրացուցիչ սխալանքների սահմաններով, ինչպես նաև ճշտության վրա ազդող այլ բնութագրերով.

կշեռքի թույլատրելի սխալանքի սահման` տվյալ տիպի կշեռքների համար դրանց ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով և ապրանքաուղեկից (շահագործման) փաստաթղթերով սահմանված սխալանքի առավելագույն արժեքը, որի դեպքում դա դեռ համարվում է պիտանի օգտագործման համար.

հիմնական սխալանք` բնականոն (նորմալ) պայմաններում օգտագործվող կշեռքի սխալանք.

լրացուցիչ սխալանք` կշեռքի սխալանքի բաղադրիչ, որը գոյանում է որևէ ազդող մեծության միջոցով` դրա բնականոն արժեքից շեղվելու դեպքում կամ դրա բնականոն արժեքների սահմաններից դուրս գալու արդյունքում.

օժանդակ հաշվարկային սարքվածք` սարքվածք, որը տարբերվում է հիմնական սարքվածքից բաժանքի արժեքի (հաշվարկի ընդհատունության) ավելի փոքր արժեքով և օգտագործվում է միայն կշեռքի սարքաբերման և ստուգաչափման ժամանակ (պայտաձև կշռաքար, միջարկման սարքվածք, թվանշանային սարքվածք, որի վերջին տասնյակը տարբերվում է մնացած տասնյակներից երիզվածքով, գունային եզրագծմամբ կամ պայմանանշանի նշումով).

պայտաձև կշռաքար (ռեյտեր)` ոչ մեծ զանգվածով կշռաքար, որը կարող է տեղակայվել կամ տեղաշարժվել աստիճանավորված ձողի վրայով` կշռալծակի հետ միասին կամ անմիջապես կշռալծակի վրայով.

կշեռք՝ բազմակի ընդգրկույթներով` կշեռք` երկու կամ ավելի կշռման ընդգրկույթով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կշռման առավելագույն սահմանը և բաժանքի արժեքը` նույն բեռնընդունիչ սարքվածքի դեպքում: Կշռման յուրաքանչյուր ընդգրկույթ ընդգրկում է զրոյից մինչև դրա կշռման առավելագույն սահմանը.

կշեռք՝ սանդղակի բաժանքի տարբեր արժեքներով` կշեռք՝ կշռման մեկ ընդգրկույթով, որը բաժանված է առանձին ընդգրկույթների, որոնցից յուրաքանչյուրն ունի սանդղակի բաժանքի իր արժեքը: Ընդ որում, կշռման ընդգրկույթը կարգավորվում է ավտոմատ կերպով` կախված կշռվող բեռից ինչպես դրա ավելացման, այնպես էլ պակասեցման դեպքում:

 

III. ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Զանգվածի միավորները և ճշտության դասերը

 

6. Զանգվածի միավորներն են միկրոգրամը, միլիգրամը, գրամը, կիլոգրամը, տոննան: Թանկարժեք քարերի կշռման համար` մետրական կարատը:

7. Կշեռքների ճշտության դասերը և դրանց պայմանանշանները նշված են N 1 աղյուսակում:


Աղյուսակ N 1

Ճշտության դասը Պայմանանշանը
նշանակումը դասը
Հատուկ I

Ներմուծեք նկարագրությունը_18256

Բարձր II Ներմուծեք նկարագրությունը_18257
Միջին III Ներմուծեք նկարագրությունը_18258
Սովորական IIII Ներմուծեք նկարագրությունը_18259

 

Թույլատրվում են պայմանանշանի ցանկացած օվալաձև կամ կիսաշրջանագծերով միացված երկու հորիզոնական գծերով պատկերներ:

8. Կշեռքների բնութագրերը, կախված դրանց ճշտության դասից, նշված են N 2 աղյուսակում:


Աղյուսակ N 2

Ճշտության դասը Ստուգաչափման բաժանքի արժեքը, e Կշռման նվազագույն արժեքը (min)

Ստուգաչափման  բաժանքների
քանակը

 n=

max

 e

նվազագույն արժեքը նվազագույն արժեքը առավելագույն արժեքը
I 0,001 գ e 100e 50 000 -
II 0,001 գe0,05 գ
0,1 գe
20e
50e
100
5 000
100 000
100 000
III 0,1 գe2 գ
5 գe

20e
20e

100
500
10 000
10 000
IIII 5 գe 10e 100 1 000

II և III դասի կշեռքների համար կշռման նվազագույն արժեքը կարող է նվազեցվել մինչև 5 e` սահմանվող արժեքը որոշելու համար:

9. Զանգվածի միավորներով արտահայտված ստուգաչափման բաժանքի արժեքը (e), սանդղակի բաժանքի արժեքը (d) և հաշվարկման ընդհատունությունը (dd) պետք է ընտրվեն 1x10k, 2x10k, 5x10k շարքից, որտեղ k-ն ցանկացած դրական կամ բացասական ամբողջ թիվ է կամ զրո:

Օժանդակ հաշվարկային սարքվածքներ չպարունակող կշեռքների համար ստուգաչափման բաժանքի արժեքը (e) պետք է լինի հավասար սանդղակի բաժանքի արժեքին (e=d)` նմանակային հաշվարկային սարքվածքով կշեռքների համար և հաշվարկման ընդհատունությանը (dd)` թվանշանային ցուցանշումով կշեռքների համար:

10. Օժանդակ հաշվարկային սարքվածքներ պարունակող կշեռքների համար պետք է ապահովվեն հետևյալ պայմանները`

 

e=1x10kգ, որտեղ d<e 10 d,

 

բացառությամբ I դասի կշեռքների համար, որտեղ d<10-4 գ, e=10-3գ:

 

Կշռման ընդգրկույթները

 

11. Կշռման մեկ ընդգրկույթ ունեցող կշեռքները պետք է լինեն I և II դասերի: Այդ կշեռքների համար կշռման նվազագույն արժեքը պետք է ստացվի սույն տեխնիկական կանոնակարգի N 2 աղյուսակի ստուգաչափման բաժանքների քանակի սյունակում ստուգաչափման բաժանքի արժեքը (e) փոխարինելով սանդղակի բաժանքի արժեքով (d):

Եթե  d<10-4 գ-ից` I դասի  համար կշռման առավելագույն արժեքը կարող է լինել 50 000 e-ից ցածր:

12. Կշռման բազմակի ընդգրկույթ ունեցող կշեռքների շահագործումը թույլատրվում է, եթե ընդգրկույթները հստակ նշված են կշեռքի վրա: Յուրաքանչյուր առանձին ընդգրկույթ պետք է դասակարգվի սույն տեխնիկական կանոնակարգի 11-րդ կետին համապատասխան: Եթե կշռման ընդգրկույթները պատկանում են ճշտության տարբեր դասերի, ապա տվյալ ընդգրկույթի ճշտությունը պետք է համապատասխանի այդ ընդգրկույթի ճշտության դասի համար սահմանված պահանջներին:

13. Կշռման մեկ ընդգրկույթ ունեցող կշեռքները կարող են ունենալ մի քանի կշռման առանձին ընդգրկույթներ (այդ կշեռքները համարվում են բազմակի ընդգրկույթներ ունեցող կշեռքներ):

14. Բազմակի ընդգրկույթ ունեցող կշեռքները չպետք է հանդերձված լինեն օժանդակ հաշվարկային սարքվածքով:

15. Կշռման բազմակի ընդգրկույթ ունեցող կշեռքների յուրաքանչյուր առանձին ընդգրկույթը որոշվում է`

ա) ստուգաչափման բաժանքի արժեքով` ei, e(i+1) >ei,

բ) կշռման առավելագույն սահմանով` maxi, maxr = max,

գ) կշռման նվազագույն սահմանով` mini, mini = maxi-1, իսկ min1=min,
որտեղ`

i = 1, 2, ... r,

i -ն կշռման առանձին ընդգրկույթի համարն է,

r -ը կշռման առանձին ընդգրկույթի ընդհանուր քանակն է:

Բոլոր կշռման առավելագույն արժեքները զտաքաշի կշռման արժեքներն են` անկախ օգտագործվող տարայի զանգվածից:

16. Կշռման առանձին ընդգրկույթները դասակարգվում են սույն տեխնիկական կանոնակարգի N 3 աղյուսակին համապատասխան: Մասնակի կշռման բոլոր ընդգրկույթները պետք է պատկանեն միևնույն ճշտության դասին, որն էլ հանդիսանում է սարքի ճշտության դասը:

 

Աղյուսակ N 3

Ճշտության
դասը
Ստուգաչափման բաժանքի
արժեքը, e
Կշռման
նվազագույն
արժեքը (min)

Ստուգաչափման  բաժանքների
քանակը

նվազագույն
արժեքը

նվազագույն
արժեքը

Ներմուծեք նկարագրությունը_18281

առավելագույն
արժեքը

Ներմուծեք նկարագրությունը_18280
I 0,001 գei 100ei 50 000 -
II 0,001 գei0,05 գ
0,1 գei
20ei
50ei
5 000
5 000
100 000
100 000
III 0,1 գei

20ei

500 10 000
IIII 5 գei 10ei 50 1 000
 

Ճշտությունը (կշեռքի թույլատրելի սխալանքի սահմանները)

17. Կշեռքների ստուգաչափման և տեսակի հաստատման նպատակով իրականացվող պետական փորձարկումների ժամանակ կշեռքների սխալանքը չպետք է գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի N 4 աղյուսակում տրված թույլատրելի սխալանքի սահմանը: Ընդհատուն հաշվարկային սարքվածքով կշեռքների համար թույլատրելի սխալանքի արժեքը պետք է ճշտվի` հաշվի առնելով կլորացման սխալանքը:

 

Աղյուսակ N 4

Ստուգաչափման բաժանքի արժեքի միջոցով` արտահայտված բեռնվածքների (m) համար

Առավելագույն
թույլատրելի
սխալանքը

I

II

III

IIII

0m50 000 e

 0m5 000 e

0m500 e

0m50 e

±0,5 e

50 000 e<m 200 000 e

 5 000 e < m20 000 e

500 e< m2 000 e

50 e<m200 e

±1 e

200 000 e<m

20 000 e < m100 000 e

2 000 e<m10 000 e

200 e<m1 000 e

±1,5 e

 

Կշեռքների շահագործման ժամանակ առավելագույն թույլատրելի սխալանքը կարող է նշված արժեքները գերազանցել երկու անգամ:

Առավելագույն թույլատրելի սխալանքները վերաբերում են բոլոր տեսակի բեռների զուտ զանգվածին և տարայի զանգվածին` բացառությամբ տարաների սահմանված զանգվածից:

18. Կշեռքների կշռման արդյունքները պետք է լինեն զուգամիտելի և վերարտադրելի:

19. Բեռնվածքի դիրքը կշեռքի բեռընդունիչ սարքվածքի վրա չպետք է որևէ զգալի ազդեցություն գործի կշռման արդյունքների վրա:

 

Կշեռքների զգայունության շեմը

 

20. Հավասարակշռված վիճակում գտնվող ոչ ավտոմատ հավասարակշռմամբ կշեռքներից` դրանց տվյալ բեռնվածքի համար սահմանված թույլատրելի սխալանքի բացարձակ արժեքի 0,4 մասին հավասար զանգվածով բեռը վերցնելու կամ սահուն կերպով կշեռքի վրա տեղադրումը պետք է առաջացնի ցուցչի շարժական մասի տեղաշարժ:

21. Հավասարակշռված վիճակում գտնվող կիսաավտոմատ և ավտոմատ հավասարակշռմամբ`

ա) նմանակային հաշվարկային սարքվածքով կշեռքներից` դրանց տվյալ բեռնվածքի համար սահմանված թույլատրելի սխալանքի սահմանների բացարձակ արժեքներին հավասար զանգվածով բեռը վերցնելու կամ սահուն կերպով կշեռքի վրա տեղակայելու դեպքում պետք է առաջանա ցուցչի շարժական մասի տեղաշարժ, որը պետք է համապատասխանի լրացուցիչ բեռի զանգվածի 0,7-ից ոչ պակաս մասը կազմող արժեքին,

բ) ընդհատուն հաշվարկային սարքվածքով կշեռքներից 1,4 e-ին հավասար զանգվածով բեռը վերցնելու կամ սահուն կերպով կշեռքի վրա տեղակայելու դեպքում պետք է համապատասխանաբար փոխվի սկզբնական ցուցմունքը 1 e-ից ոչ պակաս:

 

Կայունությունն արտաքին ներգործությունների նկատմամբ

 

22. II, III, IIII դասերի կշեռքները, որոնք շահագործման ժամանակ կարող են թեքվել հորիզոնական դիրքից, պետք է պահպանեն բնութագրերը նշված թեքության պայմաններում: Այդ գործոնի ազդեցությունը չափման արդյունքի վրա պետք է որոշվի կշեռքի երկայնական կամ լայնական շեղման դեպքում, որը հավասար է հետևյալ երկու արժեքներից մեծին` 2/1000 կամ կշեռքի վրա մակնշված կամ մակարդակացույցի հորիզոնական դիրքից շեղման սահմանային արժեքին:

23. II, III, IIII դասերի կշեռքների համար` աշխատանքային (չշեղված) և շեղված դիրքում, ցուցմունքների տարբերությունների բացարձակ արժեքները չպետք է գերազանցեն`

ա) առանց բեռնվածքի դեպքում` երկու ստուգաչափման բաժանքի արժեքը,

բ) կշռման առավելագույն սահմանի դեպքում` սահմանային թույլատրելի սխալանքի արժեքը:

24. I դասի կշեռքների համար հորիզոնական դիրքից շեղման արժեքը պետք է համապատասխանի 2/1000-ից ոչ ավելի շեղմանը` հակառակ դեպքում կշեռքը պետք է համապատասխանի II դասի կշեռքներին ներկայացվող պահանջներին:

25. Կշեռքները պետք է պահպանեն չափագիտական պահանջները դրանց վրա նշված կամ ապրանքաուղեկից (շահագործման) փաստաթղթերով սահմանված ջերմաստիճանային ընդգրկույթում: Եթե այդ ընդգրկույթը սահմանված չէ, ապա կշեռքը պետք է համապատասխանի չափագիտական պահանջներին մինուս 100C-ից մինչև 400C ջերմաստիճանների ընդգրկույթում:

Անվանական ջերմաստիճանային ընդգրկույթի արժեքն առնվազն պետք է լինի հավասար`

50C` I դասի կշեռքների համար,

150C` II դասի կշեռքների համար,

300C` III և IIII դասերի կշեռքների համար:

26. Ընդհանուր էլեկտրական ցանցից սնվող կշեռքները պետք է պահպանեն չափագիտական պահանջները` այդ ցանցերի համար սահմանված ցուցանիշների թույլատրելի տատանումների դեպքում`

ըստ լարման` անվանական արժեքի մինուս 15 %-ից մինչև 10 %,

ըստ հաճախականության` անվանական արժեքի մինուս 2 %-ից մինչև 2 %:

27. Մարտկոցից սնուցվող կշեռքները լարման նվազագույն թույլատրելի արժեքն իջնելու դեպքում պետք է ազդանշանեն դրա մասին` բլոկավորելով չափումները, կամ ավտոմատ կերպով անջատվեն սնուցման աղբյուրից:

28. Էլեկտրոնային կշեռքները` բացառությամբ I և II դասի, եթե e-ն ցածր է 1 գ-ից,  պետք է համապատասխանեն չափագիտական պահանջներին` դրանց ջերմաստիճանային ընդգրկույթի վերին սահմանային կետի համար նախատեսված հարաբերական բարձր խոնավության պայմաններում:

29. II, III, IIII դասերի կշեռքների երկարատև շահագործումը կարող է աննշան ազդեցություն ունենալ բեռի զանգվածի որոշման կամ զրոյական ցուցմունքի վրա` բեռը հեռացնելուց անմիջապես հետո:

30. Մեխանիկական ազդեցությունների նկատմամբ, ինչպես նաև տրանսպորտային տարայում  կշեռքների կայունության և (կամ) ամրության պահանջները պետք է սահմանվեն որոշակի տիպի կշեռքների ապրանքաուղեկից (շահագործման) փաստաթղթերում:

 

IV. ԿՇԵՌՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

31. Կշեռքների նախագծումը և կառուցվածքը պետք է ապահովի դրանց չափագիտական բնութագրերի պահպանումը` դրանք շահագործման նախատեսված պայմաններում պատշաճ եղանակով տեղադրված լինելու և շահագործվելու դեպքում: Կշեռքի վրա պետք է նշված լինի զանգվածի միավորը:

32. Խանգարումների ենթարկվելու դեպքում էլեկտրոնային կշեռքները չպետք է ցուցաբերեն անճշտությունների տեսանելի նշաններ կամ պետք է ինքնաբերաբար հայտնաբերեն և ցուցադրեն այդ նշանները:

Զգալի անճշտությունների հայտնաբերման դեպքում էլեկտրոնային կշեռքների մեջ պետք է ակտիվանա տագնապի ձայնաազդանշանային կամ տեսաազդանշանային համակարգը, որը պետք է գործի մինչև գործարկուի կողմից համապատասխան ուղղիչ գործողությունների կատարումը կամ անճշտության վերացումը:

33. Կշեռքների շահագործման ամբողջ ժամանակահատվածում պետք է պահպանվեն սույն տեխնիկական կանոնակարգի 31-րդ և 32-րդ կետերով սահմանված պահանջները:

Զգալի անճշտությունների հայտնաբերման դեպքում թվային կշեռքների մեջ պետք է ակտիվանա տագնապի ձայնաազդանշանային կամ տեսաազդանշանային համակարգը, որը պետք է գործի մինչև գործարկուի կողմից համապատասխան ուղղիչ գործողությունների կատարումը կամ անճշտության վերացումը:

34. Եթե էլեկտրոնային կշեռքին համապատասխան եղանակով միացված են արտաքին սարքավորումներ, ապա դրա չափագիտական բնութագրերը չպետք է ենթարկվեն որևէ բացասական ազդեցությունների:

35. Կշեռքները չպետք է օժտված լինեն այնպիսի հատկություններով, որոնք կարող են նպաստել այլ նպատակների համար դրանց ոչ պատշաճ օգտագործմանը, իսկ չկանխամտածված սխալ օգտագործման հավանականությունը պետք է հասցված լինի նվազագույնի:

Կշեռքների կառուցվածքը պետք է թույլ տա սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված պահանջներին դրանց համապատասխանությունը մշտապես ստուգելու հնարավորություն:

36. Կշեռքների շահագործման ընթացքում աղմուկ առաջացնող ձայնի համարժեք մակարդակը չպետք է գերազանցի`

60 դԲԱ` բնակելի և հասարակական շենքերում տեղադրված կշեռքների համար,

80 դԲԱ` արտադրական սենքերում և բաց հրապարակներում տեղադրված կշեռքների համար:

37. Կշեռքների էլեկտրասարքավորանքին ներկայացվող անվտանգության պահանջները և ռադիոխանգարումների աղբյուր հանդիսացող կշեռքները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին:

 

Կշռման արդյունքների (ցուցմունքի) և կշռման այլ արժեքների ցուցադրումը

 

38. Կշռման արդյունքների (ցուցմունքի) և կշռման այլ արժեքների ցուցադրումը պետք է լինի ճիշտ, հստակ և չշփոթեցնող, իսկ ցուցադրող սարքվածքը շահագործման բնականոն պայմաններում պետք է ապահովի ցուցմունքի դյուրընթեռնելիությունը:

Կշռման առավելագույն սահմանը 9 e անգամ գերազանցման դեպքում բեռնվածքի զանգվածի ցուցմունքի ցուցադրումը պետք է հնարավոր չլինի:

Լրացուցիչ ցուցադրող սարքվածքը կարող է օգտագործվել միայն ժամանակավոր և դրա գործելու ընթացքում տպումը պետք է դադարեցվի:

Օժանդակ սարքերի օգտագործումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դրանք չեն հանգեցնում ոչ պատշաճ շահագործմանը:

39. Կշռման արդյունքի և կշռման այլ արժեքների տպված ցուցմունքները պետք է լինեն ճշգրիտ և հստակ: Տպված տվյալները պետք է լինեն հստակ, ընթեռնելի և դիմացկուն:

40. Կշեռքները, անհրաժեշտության դեպքում, պետք է ապահովված լինեն հավասարակշռման սարքով և մակարդակի ցուցչով, որոնք անհրաժեշտ են կշեռքի ճիշտ տեղադրումն ապահովելու համար:

41. Կշեռքները կարող են ապահովված լինել զրոյացնող սարքվածքով: Այդ սարքվածքների աշխատանքը պետք է ապահովի ճշգրիտ զրոյացումը և որևէ կերպ չազդի կշռման արդյունքների վրա:

42. Կշեռքները (բացի մեխանիկականներից) կարող են ապահովված լինել մեկ կամ ավելի տարայի կշռման սարքվածքներով և տարայի կշռման նախապես կարգավորված սարքվածքով: Դրանց աշխատանքը պետք է ապահովի ճշգրիտ զրոյացումը և զտաքաշի ճշգրիտ որոշումը: Տարայի կշռման նախապես կարգավորված սարքվածքների աշխատանքի միջոցով պետք է ապահովվի հաշվարկված զտաքաշի ճշգրիտ որոշումը: Տարայի կշռման սարքվածքի սանդղակի բաժանքի արժեքը պետք է համապատասխանի կշեռքի սանդղակի բաժանքի արժեքին:

 

Գնորդի հետ առևտրային գործարքների ժամանակ շահագործվող 100 կգ կշռման առավելագույն սահմանը չգերազանցող կշեռքներին ներկայացվող լրացուցիչ պահանջները

 

43. Գնորդի հետ առևտրային գործարքների ժամանակ շահագործվող կշեռքները պետք է ցուցադրեն կշռման գործողությանն առնչվող բոլոր կարևոր տվյալները, իսկ գինը ցուցադրող սարքվածքի առկայության դեպքում` նաև գնվող ապրանքի սպառողական գնի հաշվարկման արդյունքը:

Վճարման ենթակա գինը, եթե այն նշված է ցուցադրող սարքվածքի վրա, պետք է լինի ճշգրիտ:

44. Գնի հաշվարկման սարքերը, բացի առանձին առարկաների կշռումից և գնի հաշվարկումից, կարող են կատարել այլ գործառույթներ միայն այն դեպքում, երբ բոլոր գործարքներին առնչվող ցուցմունքները հստակ և ընթեռնելի եղանակով տպվում են կտրոնի կամ պիտակի տեսքով և տրամադրվում գնորդին:

45. Կշեռքները չպետք է օժտված լինեն այնպիսի հատկություններով, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են բերել ցուցմունքների դժվար ընկալմանը կամ շփոթեցմանը:

46. Գնորդի հետ առևտրային գործարքների ժամանակ շահագործվող 100 կգ կշռման առավելագույն սահմանը չգերազանցող կշեռքների հետ չի թույլատրվում ցուցադրող օժանդակ և լրացուցիչ սարքվածքների օգտագործումը:

47. Գնորդի հետ առևտրային գործարքների ժամանակ շահագործվող կշեռքներին նմանվող սարքերը, որոնք չեն համապատասխանում սույն տեխնիկական կանոնակարգի 43-46-րդ կետերով սահմանված պահանջներին, ցուցադրող սարքվածքի մոտ պետք է զետեղված լինի հստակ «Չի կարող օգտագործվել սպառողի հետ առևտրային գործարքների ժամանակ» մականշվածքը:

48. Տպող սարքերով գնապիտակի տպումը չպետք է կատարվի կշռման նվազագույն սահմանից ցածր արժեքների դեպքում:

Տպագրությունը պետք է լինի հստակ, ընթեռնելի և անընդհատ:

Տպված թվանշանների բարձրությունը չպետք է լինի 2 մմ-ից պակաս:

 

VI. ԿՇԵՌՔՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

49. Յուրաքանչյուր կշեռքի մականշվածք պետք է պարունակի հետևյալ տվյալները`

ա) արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը (առկայության դեպքում),

բ) կշեռքի անվանումը, մակնիշը (առկայության դեպքում),

գ) կշեռքի համարը` ըստ արտադրող կազմակերպության համարակալման համարակարգի,

դ) կշեռքի ճշտության դասը,

ե) կշեռքների կշռման առավելագույն սահմանը,

զ) կշեռքների կշռման նվազագույն սահմանը,

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական գրանցման համարը,

ը) արտադրման տարեթիվը:

50. Սույն տեխնիկական կանոնակարգի 49-րդ կետում նշված հիմնական տվյալներից բացի, կշեռքների վրա կամ դրանց ապրանքաուղեկից (շահագործման) փաստաթղթերում պետք է նշված լինեն`

ա) բաժանքի արժեքը կամ զանգվածի հաշվարկի ընդհատունության արժեքը,

բ) ստուգաչափման բաժանքների արժեքը,

գ) տարայի զանգվածի հավասարակշռման կամ բացառման առավելագույն սահմանի (հավասարակշռման սարքվածքով կամ տարայի զանգվածի բացառմամբ կշեռքների համար) արժեքը,

դ) գնի հաշվարկի ընդհատունության (գինը որոշող կշեռքների համար) արժեքը,

ե) սնուցման լարման և հաճախության արժեքը (էլեկտրական սնուցմամբ կշեռքների համար),

զ) անվանական ջերմաստիճանային ընդգրկույթը, եթե այն չի համապատասխանում սույն տեխնիկական կանոնակարգի 25-րդ կետին:

Կշեռքների սանդղակի վրա կշեռքների կշռման առավելագույն սահմանին կամ կշեռքների կշռման նվազագույն սահմանին համապատասխանող թվերի առկայության դեպքում այդ արժեքները թույլատրվում է նշել ոչ թե կշեռքի վրա, այլ դրանց ապրանքաուղեկից (շահագործման) փաստաթղթերում:

51. Կշեռքների օգտագործման ոլորտի սահմանափակման կամ ընդլայնման դեպքում դրանց վրա պետք է արվեն այդ սահմանափակումները կամ ընդլայնումները որոշող մակագրություններ: Օրինակ` «Արգելվում է օգտագործել մանրածախ առևտրում» կամ «Կիրառվում է բացառապես .... համար»:

52. Կշեռքների պայմանական նշագրերը պետք է նշվեն որոշակի մակնիշի կշեռքի ապրանքաուղեկից (շահագործման) փաստաթղթերում:

53. Կշեռքների վրա տեսանելի տեղում պետք է նշված լինի ստուգաչափման դրոշմի արտատիպը:

Կշեռքների այն հանգույցները, որոնք ազդում են չափագիտական բնութագրերի վրա, պետք է կապարակնքված լինեն:

 

VII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

54. Կշեռքների ցուցանիշների չափումների միասնականության ապահովումը, պետական հսկողությունը և վերահսկողությունը պետք է իրականացվեն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան