Գլխավոր տեղեկություն
Համար
N 689-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.15/5(245) Հոդ.39
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.11.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 նոյեմբերի 2006 թ.

N 689-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 391-րդ, 49-րդ հոդվածների, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի  և  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ը հաստատելու մասին» թիվ 444-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ի 8.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8.2. Բորսան պարտավոր է արտարժույթի առուվաճառքի սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 15:30-ը Կենտրոնական բանկ ներկայացնել սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվություն (հավելված 5, ձև 1): Ձև 1 հաշվետվության մեջ պետք է լրացվեն հաշվետու օրվա ժամը 11:00-ից մինչև նույն օրվա ժամը 15:00-ը սակարկությունների ընթացքում իրականացված արտարժույթի առուվաճառքի գործառնությունները: Նշված ժամից հետո իրականացված սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է հաջորդ օրը ներկայացվող հաշվետվության հետ մեկտեղ»:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. նոյեմբերի 27
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան