Գլխավոր տեղեկություն
Համար
N 1675-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2006-16.03.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1675-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Եղեգնաձոր քաղաքում գտնվող լաբորատոր մասնաշենքը` 1800.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 14651 հազ. դրամ սկզբնական արժեքով հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Եղեգնաձորի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով «Եղեգնաձորի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Եղեգնաձորի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Եղեգնաձորի քաղաքապետին մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտման և համապատասխան փաստաթղթերի ձևակերպման աշխատանքները:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. նոյեմբերի 28
Երևան