«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2006 թվականի N 1614-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 176-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Արմավիր քաղաքի Երևանյան 40ա հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 127.6 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Արծրուն Ասոյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AB 0608960, տրված՝ 048-ի կողմից, հասցեն՝ քաղ. Արմավիր, Նալբանդյան 35, բն. 6):
1.1. Սահմանել՝
ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հուլիսի 12-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը՝ 4207 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 3155 հազ. դրամ.
գ) որ գնորդին անհատույց փոխանցվում է բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում՝ նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
1.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 1.1-ին կետի «բ» ենթակետով սահմանված վճարի կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա) 2 տարվա ընթացքում կատարել մեկ մլն դրամի չափով ներդրում՝ յուրաքանչյուր տարի՝ հավասարաչափ.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 299980 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել առուվաճառքի պայմանագրի կնքման պահին առկա վարձավճարի պարտքը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.3. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը՝ Արմավիրի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Արմավիր քաղաքի Երևանյան 40ա հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 125.5 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Նորիկ Թովմասյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AB 0332981, տրված՝ 048-ի կողմից, հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Արմավիր):
2.1. Սահմանել՝
ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հուլիսի 12-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը՝ 4137 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 3103 հազ. դրամ.
գ) որ գնորդին անհատույց փոխանցվում է բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում՝ նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
2.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2.1-ին կետի «բ» ենթակետով սահմանված վճարի կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա) 2 տարվա ընթացքում կատարել մեկ մլն դրամի չափով ներդրում՝ յուրաքանչյուր տարի՝ հավասարաչափ.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 297330 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել առուվաճառքի պայմանագրի կնքման պահին առկա վարձավճարի պարտքը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.3. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը՝ Արմավիրի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Արմավիր քաղաքի Երևանյան 40ա հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 249.3 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ «Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (պետական ռեգիստրի գրանցման վկայական՝ 01A N 031326, տրված՝ 20.06.2001 թ.):
3.1. Սահմանել՝
ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հուլիսի 12-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը՝ 8219 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 6164 հազ. դրամ.
գ) որ գնորդին անհատույց փոխանցվում է բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում՝ նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3.1-ին կետի «բ» ենթակետով սահմանված վճարի կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա) մեկ տարվա ընթացքում կատարել մեկ մլն դրամի չափով ներդրում.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 453318 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել առուվաճառքի պայմանագրի կնքման պահին առկա վարձավճարի պարտքը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.3. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը՝ Արմավիրի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Արմավիր քաղաքի Արարատյան 5 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 167.95 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) օտարել մրցույթով:
4.1. Սահմանել՝
ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հուլիսի 14-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը՝ 6580 հազ. դրամ.
բ) մրցույթով օտարվող գույքի վաճառքի նվազագույն գինը՝ 4935 հազ. դրամ.
գ) որ մրցույթի հաղթողին անհատույց փոխանցվում է բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում՝ նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:
4.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, այդ թվում՝ այն երրորդ անձի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված լինելու, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ մրցույթի հաղթողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 350810 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝ օտարվող գույքի համար առաջարկվող գինը, ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով։
4.4. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.5. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը՝ Արմավիրի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:
4.6. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետում նշված գույքը մրցույթով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր մրցույթ՝ գույքի վաճառքի նվազագույն գինը յուրաքանչյուր հաջորդ մրցույթի ժամանակ նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Մոլդովական 54 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 38 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) օտարել մրցույթով:
5.1. Սահմանել՝
ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հուլիսի 12-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը՝ 4960 հազ. դրամ.
բ) մրցույթով օտարվող գույքի վաճառքի նվազագույն գինը՝ 3720 հազ. դրամ.
գ) որ մրցույթի հաղթողին անհատույց փոխանցվում է բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում՝ նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:
5.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, այդ թվում՝ այն երրորդ անձի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված լինելու, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ մրցույթի հաղթողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 90000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝ օտարվող գույքի համար առաջարկվող գինը, ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով։
5.4. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.5. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
5.6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետում նշված գույքը մրցույթով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր մրցույթ՝ գույքի վաճառքի նվազագույն գինը յուրաքանչյուր հաջորդ մրցույթի ժամանակ նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Համայնքներին անավարտ շինարարության օբյեկտներ հանձնելու մասին» N 176-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման հավելվածը լրացնել հետևյալ տողով՝
«ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
գ. Նոր գյուղ - Անասնապահության և տոհմային գործի գիտաարտադրական միավորմանը կից արհեստական սերմնավորման ցուլերի ֆերմա»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 17 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|