Գլխավոր տեղեկություն
Համար
N 920-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.06/62(517) Հոդ.1282
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 920-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 836-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 836-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության`

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև կնքված «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» N 3920 AM, «Թռչնագրիպի նախապատրաստվածություն» N 4178 AM վարկային, «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» N TF 053436, «Թռչնագրիպի նախապատրաստվածություն» N TF 056629 դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային այլ ծրագրերի իրականացման կառավարումն է»,

26-րդ կետում «10 անդամ» բառերը փոխարինել «11 անդամ» բառերով.

բ) որոշմամբ հաստատված խորհրդի անհատական կազմը «Ս. Տեր-Սիմոնյան-ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ» տողից հետո լրացնել «Ա. Վանյան-ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 23
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան