Գլխավոր տեղեկություն
Համար
N 54
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.10.1999-22.08.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.08.2000

041.0054.21.01.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 1998 թվականի N 54

քաղ. Երևան

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`

ա) Շիրակի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).

բ) Շիրակի մարզպետարանի աշխատողների թիվը` 166,5 մարդ:

(1-ին կետը փոփ. 22.04.98 N 202, 03.08.98 N 467)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Շիրակի մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 165 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թվականի

հունվարի 21-ի N 54 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

 

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

 

Քաղաքաշինության վարչություն

 

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

 

Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն

 

Կրթության վարչություն

 

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

 

Տրանսպորտի և ճանապարհաշինության վարչություն

 

Մշակույթի բաժին

 

Սպորտի բաժին

 

Ընդհանուր բաժին

 

Վարչատնտեսական բաժին

 

Կադրերի բաժին

 

Իրավաբանական բաժին

 

Լրատվության բաժին

 

Մարզպետի աշխատակազմ

(կառուցվածքը լրաց. 08.04.99 N 200, փոփ. 01.10.99 N 620)