«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2006 թվականի N 1653-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1380-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1380-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
ա) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. «Շիրակ» օդանավակայանում հիմնանորոգման աշխատանքների և օդանավակայանի լուսատեխնիկական համակարգի ձեռքբերման, տեղայնացման (նախագծման), տեղադրման, կարգաբերման ու գործարկման աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 1,700,000.0 հազ. դրամ, որից` օդանավակայանի հիմնանորոգման աշխատանքների համար` 1,200,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով) և օդանավակայանի լուսատեխնիկական համակարգի ձեռքբերման, տեղայնացման (նախագծման), տեղադրման, կարգաբերման և գործարկման աշխատանքների իրականացման համար` 500,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):».
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ կետերով.
«5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 4-րդ կետին համապատասխան հատկացվելիք գումարը փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համար բացված արտաբյուջետային հաշվին` սույն որոշման 4-րդ կետով սահմանված ուղղություններով օգտագործելու համար:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված 2007 թվականի երկրորդ եռամսյակում ներկայացնել առաջարկություն 2007 թվականին «Շիրակ» օդանավակայանի հիմնանորոգման աշխատանքների ավարտման համար Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից մինչև 500,000.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|