Գլխավոր տեղեկություն
Համար
N 1644-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.07/17.1 Հոդ.1277
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2006 թվականի N 1644-Ն

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՄԵՐՁ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 609-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ը», 32-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 2-րդ մասի «բ» կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, վերակառուցման, վերանորոգման ու պահպանման, ինչպես նաև ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաների համաձայնեցման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշման հավելվածի 11-րդ կետը «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարին» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 21
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
 սեպտեմբերի 14-ի N 1644-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՄԵՐՁ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման ու պահպանման նախագծերի, ինչպես նաև ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաները (այսուհետ` նախագծեր և սխեմաներ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) հետ համաձայնեցնելու կարգը:

2. Նախագծերի և սխեմաների համաձայնեցման ժամանակ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ղեկավարվում է «Ոստիկանության մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն կարգով ու այլ իրավական ակտերով:

3. Երթևեկության կազմակերպման սխեմաները համաձայնեցվում են նախքան ճանապարհների օտարման շերտի կամ կարմիր գծի սահմաններում բոլոր տեսակի աշխատանքների կատարումը:

4. Համաձայնեցման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուսումնասիրվում են նախագծերն ու սխեմաները, տեղերում կատարվում են հետազոտություններ, որոնց արդյունքների մասին կազմվում է եզրակացություն (համաձայնության կամ անհամաձայնության):

Համաձայնությունը տրվում է երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված պարտադիր կատարման պայմանների հետ միասին:

5. Դիմումատուին եզրակացության մասին տեղեկացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության եզրակացությունը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

II. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՄԵՐՁ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման ու պահպանման նախագծերի ուսումնասիրման ժամանակ հաշվի են առնվում ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ», ՀՀ ՇՆ IV-11.05.04-97 «Թունելներ՝ երկաթուղային և ավտոճանապարհային», ՀՀ ՇՆ II-8.03.96 «Արհեստական և բնական լուսավորում» և ՇՆ և Կ 2.05.03-84 «Կամուրջներ և խողովակներ» շինարարական նորմերի հետևյալ պահանջները՝

ա) նախագծվող ճանապարհի կարգի ընտրության համապատասխանությունը երթևեկության հեռանկարային ինտենսիվությանը.

բ) հատակագծի երկրաչափական տարրերի, ճանապարհի, փողոցի և ճանապարհային կառույցների լայնական ու երկայնական պրոֆիլի չափանիշների ճշտությունը.

գ) երթևեկելի մասի ծածկի տեսակի ընտրությունը.

դ) ճանապարհների հատակագծում փոքր շառավղով կորերի վրա վիրաժի կամ անցումային կորերի, ինչպես նաև երթևեկելի մասի անհրաժեշտ լայնացումների առկայությունը.

ե) հատակագծում կորերի և ճանապարհների պրոֆիլի վրա, դրանց հատումներում և երկաթուղային գծանցումներում տեսանելիության ապահովումը.

զ) ավտոմոբիլային ճանապարհների հողային պաստառի լիցքերի շեպերի թեքությունը.

է) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների, կայանատեղերի, հանգստի գոտիների, ավտոլցավորման և տեխնիկական սպասարկման կայանների, սպասարկման այլ օբյեկտների ու դրանց մոտեցումների, ճանապարհապարեկային ծառայության պահակետերի, հսկիչ-անցագրային, քաշային և տրանսպորտային հսկողություն իրականացնող հսկիչ կետերի տեղաբաշխումը.

ը) անցումային-արագացման, դանդաղեցման գոտիների, վերելքների վրա լրացուցիչ գոտիների առկայությունը.

թ) ճանապարհային ցանկապատերի և ուղղորդիչ հարմարանքների խմբի, տեսակի, կառուցվածքի ու տեղի ընտրությունը.

ժ) ճանապարհների երթևեկելի մասի, կամուրջների և ուղեկամուրջների մուտքերի, անցումային-արագացման, բաժանիչ գոտիների և կողնակների լայնությունը և կառուցվածքը.

ժա) ճանապարհապաշտպան անտառաշերտերի, կենդանի ցանկապատերի, սիզամարգերի (գազոնների), ծաղկաթմբերի կառուցվածքի և տեղի ընտրությունը.

ժբ) մայթերի, հետիոտնային և հեծանվային արահետների, ինչպես նաև դրանց մշտական էլեկտրական լուսավորության առկայությունը.

ժգ) հետիոտնային անցումների, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների սպասահարթակների կահավորվածությունը.

ժդ) երթևեկության կազմակերպման նախագծերի (բնակավայրերի համար) ու սխեմաների (ճանապարհների համար) առկայությունը:

8. Բնակավայրերի ճանապարհափողոցային ցանցի նախագծերի (գլխավոր հատակագծերի) ուսումնասիրման ժամանակ հաշվի են առնվում ՇՆ և Կ 2.07.01-89 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի նախագծումը և կառուցապատումը» շինարարական նորմերի հետևյալ պահանջները՝

ա) նախագծվող և գոյություն ունեցող ճանապարհափողոցային ցանցերի շաղկապվածությունը.

բ) երթևեկության կազմակերպման ժամանակակից մեթոդների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կառավարման ավտոմատացված և երթուղային կողմնորոշման համակարգերի ներդրման հնարավորությունը.

գ) բնակավայրի շրջանցման ճանապարհների առկայությունը.

դ) նույն հարթության վրա ավտոմոբիլային ճանապարհների և փողոցների հատումների կառուցման հիմնավորվածությունը.

ե) տրանսպորտային հանգույցների տեղաբաշխվածությունն ու տեսակը և երթևեկության կազմակերպման սխեմաների ընտրությունը, այդ թվում՝ փողոցների և ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների հատման տեղերում.

զ) միմյանցից տարաբաժանված տարածքների տրանսպորտային կապի ապահովումը.

է) ճանապարհապարեկային ծառայության պահակետերի, հսկիչ-անցագրային, քաշային և տրանսպորտային հսկողություն իրականացնող հսկիչ կետերի տեղաբաշխվածությունը.

ը) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների, կայանատեղերի, հանգստի գոտիների, ավտոլցավորման և տեխնիկական սպասարկման կայանների, այլ սպասարկման օբյեկտների, դրանց մոտեցումների ու մուտքերի առկայությունը և տեղաբաշխվածությունը:

9. Ճանապարհային աշխատանքների կատարման համար երթևեկության կազմակերպման սխեմաների ուսումնասիրման ժամանակ հաշվի են առնվում ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» և ՇՆ և Կ 2.07.01-89 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի նախագծումը և կառուցապատումը» շինարարական նորմերի հետևյալ պահանջները՝

ա) գործող (հեռանկարային) տրանսպորտային և (կամ) հետիոտնային հոսքի հիմնական բնութագրական չափորոշիչների հետ նորոգվող տեղամասի (ճանապարհային կառույցի) երկրաչափական չափանիշների համապատասխանությունը.

բ) կենցաղային բնակատեղերի, շինարարական նյութերի պահեստավորման և տեխնիկայի ժամանակավոր պահման վայրերի տեղաբաշխումը.

գ) կազմակերպության անվանմամբ, աշխատանքները ղեկավարող պատասխանատու անձի ազգանվամբ, նրա ծառայողական հեռախոսահամարով տեղեկատվական վահանակի առկայությունը.

դ) աշխատանքների սկսման և ավարտման ժամկետների նշումը.

ե) շրջանցումների երթուղիների կազմակերպումը.

զ) ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների կիրառման ճշտությունը.

է) աշխատանքների տեղերի ցանկապատման միջոցների կիրառումը:

10. Ճանապարհամերձ սպասարկման օբյեկտների տեղաբաշխման համաձայնեցումը կատարվում է համայնքի գլխավոր հատակագծի կամ գոտևորման փաստաթղթերին համապատասխան` ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» և ՇՆ և Կ 2.07.01-89 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի նախագծումը և կառուցապատումը» շինարարական նորմերի պահանջների համաձայն:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ նախապես համաձայնեցված` համայնքի գլխավոր հատակագծով կամ գոտևորման փաստաթղթով նախատեսված ճանապարհամերձ սպասարկման օբյեկտների նախագծերը չեն համաձայնեցվում ոստիկանության հետ:

Համայնքի` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված գլխավոր հատակագծի կամ գոտևորման փաստաթղթերի բացակայության դեպքում, ինչպես նաև մարզային ենթակայության ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում կամ դրանց սահմաններից դուրս, սակայն հատուկ մոտեցումներ (մուտքեր, ելքեր, միացումներ և այլն) պահանջող սպասարկման օբյեկտների տեղաբաշխման համար հողամասերի, ինչպես նաև ավտոմոբիլների կայանման և կանգառի համար որպես հրապարակ՝ հողամասերի հատկացումը նախապես պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ՝ սույն կարգի համաձայն:

11. Թույլատրվում է ինժեներական ցանցերում վթարային անհետաձգելի աշխատանքները կատարել առանց համաձայնեցման` ապահովելով երթևեկության անվտանգությունը և պարտադիր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

Եթե այդ աշխատանքները չեն կարող ավարտվել մեկ օրվա ընթացքում, ապա անհրաժեշտ է այն համաձայնեցնել սույն կարգի համաձայն:

 

III. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

12. Համաձայնեցման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝

ա) նախագծերի համաձայնեցման դեպքում՝ դիմում, համաձայնեցվող նախագիծը (գլխավոր հատակագիծ, գոտևորման փաստաթուղթ),

բ) ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաների համաձայնեցման դեպքում` դիմում, ճանապարհի սեփականատիրոջ համաձայնությունը՝ նշված աշխատանքների կատարման համար, համաձայնեցվող սխեման,

գ) ճանապարհամերձ սպասարկման օբյեկտների տեղաբաշխման ժամանակ սխեմաների համաձայնեցման դեպքում՝ դիմում, հողատարածքը հատկացնող մարմնի որոշումը տվյալ հողատարածքում նշված սպասարկման օբյեկտի տեղաբաշխման վերաբերյալ, ճանապարհային պետական մարմնի համաձայնությունը՝ նշված տեղում տվյալ գործունեության սպասարկման օբյեկտի տեղաբաշխման համար, և տեխնիկական պայմանները, նախագիծը՝ ճանապարհի նկատմամբ տեղաբաշխվող սպասարկման օբյեկտի դիրքի հատակագիծը՝ հաստատված հողատարածքը հատկացնող մարմնի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան