«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006350
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 սեպտեմբերի 2006 թ. |
թիվ 558-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ», «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿ» ԵՎ «ԽԱՂՈՂ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայկ Նահապետ», «Մատենադարանի հիմնադրման 50-ամյակ» և «Խաղող» հուշադրամների դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը` համաձայն հավելվածներ 1-ի, 2-ի և 3-ի (կցվում են)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 |
2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ
Հավելված 2 |
Հավելված 3 |
2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԽԱՂՈՂ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|