Գլխավոր տեղեկություն
Համար
N 1315-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.11.2005-17.09.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.25/55(510) Հոդ.935
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

5 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2002 թվականի N 1315-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(1-ին կետը փոփ. 15.09.05 N 1717-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 15.09.05 N 1717-Ն)

3. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 15.09.05 N 1717-Ն)

4. Սահմանել, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

(4-րդ կետը փոփ. 15.09.05 N 1717-Ն)

5. Թույլատրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

զ) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

է) սովորողների հանրային սննդի կազմակերպում.

ը) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

թ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.

ժ) սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

ժա) մշակութային գործունեության ծավալում:

(5-րդ կետը փոփ. 15.09.05 N 1717-Ն)

6. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնօրինության շենքերը, շինությունները, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացնել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:

(6-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն, փոփ. 15.09.05 N 1717-Ն)

7. Սահմանել, որ`

ա) մինչև վերակազմակերպումը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վերակազմակերպումից հետո ներառվում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.

բ) մինչև վերակազմակերպումը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին թեմատիկ ֆինանսավորման մասով հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված վճարման հանձնարարագրերի ու կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման.

գ) Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

(7-րդ կետը փոփ. 15.09.05 N 1717-Ն)

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» N 670 որոշման 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի N 670, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի N 545 որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 338, 1999 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի N 670, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի N 545 և 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 183 և 2001 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի N 670 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 որոշումներում լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին» N 746 որոշումները:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 26
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 8-ի N 1315-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 15.09.05 N 1717-Ն)