Գլխավոր տեղեկություն
Համար
N 1621-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.07/17.1 Հոդ.1268
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1621-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տարեցների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» և «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» ծրագրերի շրջանակներում փաստացի խնամվողների թվաքանակից ելնելով տուն-ինտերնատների համար նախատեսված խնամվողների թվաքանակի և դրանց խնամքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերահաշվարկման կարգը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման 1-ին կետով հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ կետերով.

«5. Տուն-ինտերնատի համար նախատեսված խնամվողների փաստացի թվաքանակը նախատեսվածից մինչև 20 տոկոս ավելի լինելու դեպքում նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից պակաս է վճարում միայն «Գույքի և սարքավորումների ձեռքբերում», «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ», «Տրանսպորտային ծառայությունների վճար», «Կապի ծառայությունների վճար», «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» և «Այլ կոմունալ ծախսեր» ծախսային հոդվածներով նախատեսված գումարները:

6. Տուն-ինտերնատի համար նախատեսված խնամվողների փաստացի թվաքանակը նախատեսվածից 20 և ավելի տոկոս ավելի լինելու դեպքում նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից պակաս է վճարում միայն «Գույքի և սարքավորումների ձեռքբերում», «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ», «Քաղաքային հեռախոսների աբոնենտային վճարի կատարման ծախսեր» և «Այլ կոմունալ ծախսեր» ծախսային հոդվածներով նախատեսված գումարները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 18
Երևան