ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2007 թվականի թիվ 88
քաղ. Երևան
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2008 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Քննության առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունները և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9, 10, 11-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով.
Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնքի ավագանին որոշում է`
| 1 | 2008 թ. համայնքի տարածքում սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը | Դրույքա-չափը | 
| 1.1 | ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար՝ | |
| - հիմնական օբյեկտների համար | ||
| ա) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար | 75000 | |
| բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝ | ||
| բա) 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 100000 | |
| բբ) 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 250000 | |
| բգ) 1001 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 350000 | |
| - ոչ հիմնական շինությունների տեղադրման համար | ||
| գ) մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 15000 | |
| դ) 20 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 25000 | |
| 1.2 | Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝ | |
| 1.4 | Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար | |
| - հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար | 21875 | |
| - ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար | 12500 | |
| 1.5 | Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության տեղական տուրք | |
| ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության յուրաքանչյուր օրվա համար | 350 | |
| 1.6 | Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար | 350000 | 
| 1.7 | Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար | |
| ա) առևտրի օբյեկտների համար | 50000 | |
| բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար | 175000 | |
| գ) բաղնիքների (սաունաների) համար | 250000 | |
| դ) խաղատների կազմակերպման համար | 0 | |
| ե) շահումով խաղերի կազմակերպման համար | 500000 | |
| զ) վիճակախաղերի կազմակերպման համար | 150000 | |
| 1.8 | Համայնքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար | 5000 | 
| 1.9 | Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է | |
| - ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար | 2000 | |
| - թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար | 3000 | |
| - այլ արտաքին գովազդի համար | 1500 | |
| - դատարկ գովազդային վահանակների համար | 700 | |
| 1.1 | Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար | 1000 | 
| 2 | Համայնքի տարածքում արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար | 1000 | 
| 2.1 | Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար թաղապետարանի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար | 10000 | 
| - մինչև 20 քմ մակերեսի ավարտական ակտերի ձևակերպում | 30000 | |
| - 20 քմ-ից 100 քմ մակերեսի ավարտական ակտերի ձևակերպում | 50000 | |
| 2.3 | Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար թաղապետարանի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար | 5000 | 
| Թաղապետարանի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցների վճար | 5000 | 
| Համայնքի ղեկավար՝ | Ա. Քոթանջյան |