«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 1891-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2168-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու մասին» N 2168-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
ա) որոշման 5-րդ կետում`
«բ» ենթակետում «400» և «600» թվերը փոխարինել համապատասխանաբար «250» թվով, իսկ «50» թիվը` «60» թվով,
«գ» ենթակետի 2-րդ և 3-րդ պարբերությունները միացնել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2005-2006 թվականներին` 1 356 900 հազ. դրամի»,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.
«ը) 2005-2006 թվականների ընթացքում ընկերության շենքերի, շինությունների վերանորոգման և վերակառուցման, հաստոցային պարկի վերազինման, նոր լաբորատորիաների և արտադրատեսակների ներդրման նպատակով կատարել 135 690 հազ. դրամի չափով ներդրում».
բ) որոշման 7-րդ կետում «տրամադրվում գնորդին» բառերը փոխարինել «տրամադրվում «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերությանը» բառերով:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. նոյեմբերի 2 |