Գլխավոր տեղեկություն
Համար
N 635-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.06.02/14(132)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.11.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 635-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԲԱԼԱՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 649 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 48 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

«Բալաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետի կողմից (լիցենզիա թիվ 649) 2006 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 649/1 և 2006 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 649/2 արձանագրություններով արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Բալաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հոկտեմբերի 30
Երևան