Գլխավոր տեղեկություն
Համար
N 895
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.06.2005-23.06.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.18/54.1 Հոդ.773
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2001

040.0895.24.09.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 սեպտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2001 թվականի N 895
քաղ. Երևան

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար`

ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը` աղյուսակի 1-ին բաժնի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 23.04.03 N 438-Ն)

գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` աղյուսակի 3-րդ բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով.

դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` աղյուսակի 6-րդ բաժնի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 18-րդ բաժնի 8-րդ կետերով.

ե) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` աղյուսակի 7-րդ բաժնի 2-րդ կետով և 3-րդ կետով.

զ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով.

է) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` աղյուսակի 10-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 101-րդ բաժնի 1-ին և 16-րդ բաժնի 3-րդ կետերով.

ը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` աղյուսակի 11-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով.

թ) («թ» ենթակետն ուժը կորցրել է 23.04.03 N 438-Ն)

ժ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` աղյուսակի 18-րդ բաժնի 3-րդ կետով.

ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` աղյուսակի 17-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերով.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` աղյուսակի 18-րդ բաժնի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով.

ժգ) համապատասխան լիցենզավորող մարմինները` աղյուսակի 18-րդ բաժնի 1-ին կետով.

ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` աղյուսակի 16-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերով.

ժե) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը` աղյուսակի 1-ին բաժնի 11-րդ և 12-րդ կետերով, 2-րդ բաժնի 1-ին կետով, 14-րդ բաժնի 1-ին կետով, 171-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերով:

(1-ին կետը խմբ., լրաց. 12.11.01 N 1093, փոփ. 22.11.01 N 1156, լրաց. 20.06.02 N 863-Ն, խմբ., փոփ. 23.04.03 N 438-Ն, խմբ. 26.06.03 N 819-Ն, լրաց. 29.04.04 N 589-Ն, 17.03.05 N 332-Ն, խմբ. 19.05.05 N 610-Ն)

2. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պարզ ընթացակարգով լիցենզիաները տրամադրող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

3. Հաստատել պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների N N 1, 2 և 3 ձևերը (կցվում են):

4. Սահմանել, որ բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների ձևերը սահմանվում են համապատասխան լիցենզավորման կարգերով:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 15-օրյա ժամկետում մշակել և սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին ու գերատեսչություններին տրամադրել լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը:

6. Սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին և գերատեսչություններին`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրության հիման վրա 15-օրյա ժամկետում հաստատել լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները.

բ) մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան լիցենզավորման կարգերը:Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեության լիցենզավորման կարգը և Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու ժամկետները սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 26.06.03 N 819-Ն)

(6-րդ կետը լրաց. 30.04.02 N 481, փոփ. 26.06.03 N 819-Ն)

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 24-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.07.2024, N 1102-Ն 20.07.2024, N 895
11.08.2022, N 1243-Ն 12.08.2022, N 895
17.12.2020, N 2089-Ն 28.12.2020, N 895
20.08.2020, N 1375-Ն 25.08.2020, N 895
12.04.2018, N 421-Ն 19.04.2018, N 895
26.05.2016, N 537-Ն 09.06.2016, N 895
09.10.2014, N 1097-Ն 01.11.2014, N 895
22.05.2014, N 536-Ն 14.06.2014, N 895
12.12.2013, N 1407-Ն 30.12.2013, N 895
30.08.2012, N 1097-Ն 01.01.2013, N 895
30.08.2012, N 1100-Ն 17.09.2012, N 895
28.06.2012, N 787-Ն 12.07.2012, N 895
15.12.2011, N 1767-Ն 22.12.2011, N 895
18.03.2011, N 246-Ն 09.04.2011, N 895
19.08.2010, N 1049-Ն 02.09.2010, N 895
11.03.2010, N 219-Ն 25.03.2010, N 895
22.10.2009, N 1218-Ն 12.11.2009, N 895
26.02.2009, N 196-Ն 21.07.2009, N 895
19.03.2009, N 306-Ն 18.04.2009, N 895
05.02.2009, N 114-Ն 24.03.2009, N 895
08.10.2008, N 1143-Ն 23.10.2008, N 895
06.07.2007, N 778-Ն 26.07.2007, N 895
05.04.2007, N 404-Ն 03.05.2007, N 895
02.11.2006, N 1566-Ն 23.11.2006, N 895
22.09.2006, N 1446-Ն 18.11.2006, N 895
28.09.2006, N 1371-Ն 28.10.2006, N 895
29.06.2006, N 924-Ն 20.07.2006, N 895
09.02.2006, N 103-Ն 02.03.2006, N 895
15.09.2005, N 1506-Ն 13.10.2005, N 895
25.05.2005, N 677-Ն 23.06.2005, N 895
19.05.2005, N 610-Ն 16.06.2005, N 895
17.03.2005, N 332-Ն 23.04.2005, N 895
29.04.2004, N 589-Ն 20.05.2004, N 895
26.06.2003, N 819-Ն 31.07.2003, N 895
23.04.2003, N 438-Ն 30.05.2003, N 895
20.06.2002, N 863-Ն 18.07.2002, N 895
30.04.2002, N 481 30.04.2002, N 895
22.11.2001, N 1156 22.11.2001, N 895
12.11.2001, N 1093 12.11.2001, N 895
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան