«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2006 թվականի N 1437-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրի N 2 հավելվածի համաձայն կազմավորված անկախ հանձնաժողովների գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը հատկացնել 3156000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային ապրանքներ և նյութեր» հոդվածով` 500.0 հազ. դրամ, «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով` 1622880 դրամ, և «Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր» հոդվածով`1033120 դրամ):
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հոկտեմբերի 14 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|