041.0416.01.09.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 1997 թ. N 416
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը, համակարգի և կենտրոնական ապարատի կառուցվածքները (կցվում են):
(1-ին կետն ուժը կորցրել է կենտրոնական ապարատի կառուցվածքի մասով 24.02.98 N 117, համակարգի կառուցվածքը հաստատելու մասով 20.01.99 N 30, կանոնադրությունը հաստատելու մասով 01.06.99 N 328)
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների, տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածում «ՀՀ ֆինանսների նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 430 5 1»:
3. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 29-ի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին N 209 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» N 277 որոշման 1-ին կետը, իսկ 2-րդ կետում «706» թիվը փոխարինել «836» թվով, 2-րդ կետի «ա» ենթակետում «270» թիվը փոխարինել «430» թվով.
գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 312 որոշումը.
դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 29-ի N 209 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 386 որոշումը.
ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակն ավելացնելու մասին» N 187 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ էԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
(կանոնադրությունն ուժը կորցրել է 01.06.99 N 328)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
(կառուցվածքն ուժը կորցրել է 20.01.99 N 30)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(կառուցվածքն ուժը կորցրել է 24.02.98 N 117)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.1999, N 328 | 21.06.1999, N 416 | |
20.01.1999, N 30 | 08.02.1999, N 416 | |
27.04.1998, N 208 | 25.05.1998, N 416 | |
24.02.1998, N 117 | 10.03.1998, N 416 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|