ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 նոյեմբերի 2006 թ. |
թիվ 672-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Արման Գալստյանի 2006 թվականի հոկտեմբերի 23-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 53 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Արման Գալստյանին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Էրեբունի 28 հասցեում իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
|
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|