«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2006 թվականի N 1444-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի տարածքում կատարվող շինարարության ընթացքում չնախատեսված լրացուցիչ շինարարական աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին հատկացնել 110,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` նշված գումարի ֆինանսավորումն իրականացնել նախատեսված աշխատանքների` սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի, դրանց փորձագիտական եզրակացության և ֆինանսական գնահատականների հաշվարկային հիմնավորումների առկայության պայմաններում:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հոկտեմբերի 20 |