«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006389
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
10 նոյեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 266-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում» (այսուհետև` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Կարգի 11. գլխի 1.3 կետի ա) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ա) 2400,0 - 2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատող, 0,1 Վտ-ից ոչ ավելի ճառագայթման հզորությամբ ռադիոմոդեմների շահագործման համար,»,
բ) Կարգի N 8 հավելվածի 2.4 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.4. Թույլտվությունը տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում:
Անձին Թույլտվություն տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 աշխատանքային օրվա ընթացքում Թույլտվություն ստացած Անձի կողմից Թույլտվության տրամադրման վճարի մնացած գումարի վճարումը հավաստող անդորրագիրը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում Թույլտվություն տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած է համարվում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.04.2011, N 169-Ն | 02.06.2011, N 266-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|