041.0420.04.09.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 1997 թվականի N 420
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետի`
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը (կցվում է):
2. Սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատողների թվաքանակը` 259 միավոր:
(2-րդ կետը փոփ. 22.04.98 N 202)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 4-ի «Երևանի քաղաքապետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 105 որոշման 1-ին կետը և 1996 թվականի դեկտեմբերի 31-ի «Երևանի քաղաքապետարանի Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի ու Էրեբունու բաժինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 4-ի N 105 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 696 որոշման 2-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
1. Ֆինանսատնտեսագիտական վարչություն
2. Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շինարարության վարչություն
3. Ճարտարապետության, քաղաքաշինության և արտաքին ձևավորման վարչություն
4. Առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչություն
5. Հողի, գույքի և կադաստրի վարչություն
6. Կրթության վարչություն
7. Առևտրի, սպասարկումների և տրանսպորտի վարչություն
8. Վերահսկողության վարչություն
9. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն
10. Գործերի կառավարման վարչություն
11. Ճարտարապետաշինարարական և հողօգտագործման վերահսկողության վարչություն
12. Արտաքին կապերի բաժին
13. Բնության և շրջակա միջավայրի պահպանության բաժին
14. Ծրագրերի բաժին
15. Իրավաբանական բաժին
16. Լրատվության և հասարակության հետ կապերի բաժին
17. Նամակների և քաղաքացիների ընդունելության բաժին
18. Քաղաքապետի աշխատակազմ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.07.1998, N 446 | 20.08.1998, N 420 | |
22.04.1998, N 202 | 10.05.1998, N 420 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|