ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 սեպտեմբերի 2006 թ. |
N 566-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 485) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 42 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
«Էդուարդ Հարությունյան» (լիցենզիա թիվ 485) արտարժույթի փոխանակման կետի կողմից 2006 թվականի հուլիսի 13-ի թիվ 485/1 և 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 485/2 արձանագրություններով արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Էդուարդ Հարությունյան» արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|