«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2006 թվականի N 1713-Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու Ծննդյան տոների և Ամանորի տոնական օրերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2007 թվականի հունվարի 3-ի և 4-ի աշխատանքային չորեքշաբթի և հինգշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2006 թվականի դեկտեմբերի 30-ը` շաբաթ, և 2007 թվականի հունվարի 7-ը` կիրակի օրերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|