Գլխավոր տեղեկություն
Համար
N 381
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.11.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.06.30/13(46)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.1998

040.0381.19.06.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 1998 թվականի N 381
քաղ. Երևան

 

«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԳՈՐԳԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. (կետն ուժը կորցրել է 19.11.98 N 724)

1.2. «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել`

ա) սրճարան-տաղավարը (քաղ. Իջևան, Վասիլյան 4) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնել նրա աշխատավորական կոլեկտիվին որպես «փոքր» օբյեկտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 11-ի «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 268 որոշման.

բ) Ենոքավանի օժանդակ տնտեսությունը (Տավուշի մարզ, գ. Ենոքավան), Խոզամարագի օժանդակ տնտեսությունը (քաղ. Իջևան, Խոզամարագի հանդամաս), 3 անասնագոմերի անավարտ շինարարության օբյեկտները (քաղ. Իջևան, Սպիտակ ջուր հանդամաս), ֆիրմային խանութի անավարտ շինարարության օբյեկտը, պանսիոնատի և սնուցող ջրագծի անավարտ շինարարությունը և դրանք մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.3. (կետն ուժը կորցրել է 19.11.98 N 724)

1.4. (կետն ուժը կորցրել է 19.11.98 N 724)

1.5. (կետն ուժը կորցրել է 19.11.98 N 724)

1.6. (կետն ուժը կորցրել է 19.11.98 N 724)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 14-ի NN 248, 249 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի N 265 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 291 որոշման 33.1-35.2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 11-ի «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 268 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը, իսկ որոշման 4-րդ կետի «գ» ենթակետից հանել «մանկապարտեզը (քաղ. Իջևան, Վասիլյան փող.)» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.11.1998, N 724 19.11.1998, N 381
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան