«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2006 թվականի N 1625-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 2043-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մաuին» N 2043-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
որոշման 1-ին կետում`
ա) կետը «այդ թվում» բառերից առաջ լրացնել «և նույն նպատակի համար` մինչև 170.0 հազ. եվրոյին համարժեք դրամ` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 01 խմբի 03 ենթախմբի «13. Դեսպանությունների շենքերի գնում» ծրագրով նախատեսված հատկացումներից» բառերով.
բ) «բ» ենթակետում «800.0» թիվը փոխարինել «970.0» թվով, և նույն ենթակետը «համարժեք դրամ» բառերից հետո լրացնել «որից` 170.0 հազ. եվրոյին համարժեք դրամը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 01 խմբի 03 ենթախմբի «13. Դեսպանությունների շենքերի գնում» ծրագրով նախատեսված հատկացումներից» բառերով:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 18 |