«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2006 թվականի N 197-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Աշոտ Խաչատրյանին` 30.0 հազ. դրամ, Մուրադ Պետրոսյանին` 180.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 60.0 հազ. դրամ, Գարեգին Սարգսյանին` 60.0 հազ. դրամ և Ռուզան Հովհաննիսյանին` 30.0 հազ. դրամ վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 360.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
|
Ա. Մարգարյան |
2006 թ. փետրվարի 27 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|