ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 1993 թվականի N 414
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Ելնելով «Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մարդասիրական օգնության հաշվառման, բաշխման կոորդինացման և այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 27-ի հրամանագրից, և հանրապետության բնակչության կենսագործունեության ապահովման, մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների նպատակային օգտագործման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 26.04.96 N 245)
2. Կենտրոնական հանձնաժողովին` իրականացնել Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մարդասիրական օգնության ստացման հաշվառումը, բաշխման կոորդինացումը և վերահսկողությունը:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մարդասիրական օգնության հաշվառման, բաշխման կոորդինացման և այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը (կցվում է):
4. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` 10-օրյա ժամկետում գործադիր կոմիտեի նախագահի գլխավորությամբ ստեղծել տեղական հանձնաժողով` ստացվող մարդասիրական օգնության բաշխումը կազմակերպելու համար, դրանցում ներգրավելով տեղական խորհրդի գործկոմի աշխատողների (սոցապբաժնի վարիչ, փախստականների հետ տարվող աշխատանքների գծով տեսուչ), տեղական խորհրդի պատգամավորների, սանիտարահամաճարակային կայանի գլխավոր բժշկին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների (տեղական Կարմիր խաչի, վետերանների խորհրդի, կանանց խորհրդի կազմակերպությունների), և այդ մասին տեղյակ պահել կենտրոնական հանձնաժողովին:
Տեղական հանձնաժողովների կազմը և թվաքանակը հաստատում են շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեները:
Հանձնարարել տեղական հանձնաժողովներին` յուրաքանչյուր բաշխումից հետո կենտրոնական հանձնաժողովին ամփոփ տեղեկատվություն ներկայացնել բաշխման վերաբերյալ:
5. Մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների բաշխման և վերահսկողության վերաբերյալ կենտրոնական հանձնաժողովի որոշումները ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից:
6. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը` կենտրոնական հանձնաժողովի ներկայացմամբ 10-օրյա ժամկետում նրան տրամադրել մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների պահեստավորման համար անհրաժեշտ պահեստային տարածքներ և սառնարաններ:
7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` կենտրոնական հանձնաժողովի հայտերի հիման վրա նրան առաջնահերթ կարգով ապահովել մարդասիրական օգնության ստացման, պահեստավորման, բաշխման ընթացքում անհրաժեշտ փոխադրամիջոցներով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության պետական կազմակերպությունների հասցեներով մարդասիրական օգնության կարգով ստացված ապրանքների բեռնման, բեռնաթափման և տեղափոխման աշխատանքների կազմակերպումը դնել կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի և համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների վրա:
9. (կետն ուժը կորցրել է 06.03.96 N 118)
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության պահպանման ծախսերը 1993 թվականի համար ավելացնել 1683,0 հազ. ռուբլով, 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունը:
12. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 665 կարգադրությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 26.04.96 N 245)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 414 | |
26.04.1996, N 245 | 26.04.1996, N 414 | |
06.03.1996, N 118 | 06.03.1996, N 414 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|